ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ չորեքշաբթի Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին Հայաստանի մի շարք շրջաններից, սակայն նրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին, գրում է Interfax-ը։ «Այո, դա ճիշտ է։ 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով՝ մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են Հայաստանի մի շարք շրջաններում։ Փաշինյանն ասել է, որ այսօր, փո...
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»,- գրել է նա: ...
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, որում ասած է. «Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը: Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ ՍԻՐԵՆՔ մեր Հայրենիքը, ՀԱՎԱՏԱՆՔ մեր ուժերին, Հ...
«Ալյանս» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանը։ ««Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունը և կուսակցության խորհուրդը կայացրել է միանձնյա որոշում. Միանալ և օժանդակել համաժողովրդական շարժմանը՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։ Մայիսի 9–ին ալյանսականները կլինեն ժողովրդի հետ՝ հանուն Հայաստանի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ժողովրդի»,– ասված է կուսակցության հայտարարության մեջ։ &nbs...
«Հայկական Երազանք» Կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման գործունեությունը: «Ամիսներ շարունակ մեր ակցիաներով, ցույցերով, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն, նաև խնդրել ղեկավարել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար մղվող գործընթացը: Այսօր Բագրատ Սրբազանի ղեկավարմամբ սկսված շարժումը քայլ առ քայլ մոտենում է համահայկական մոբիլիզացիային՝ հանուն ազգային նպ...