Ես խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա կատարված աղաղակող հարձակումը։ Այս մասին թվիթերի իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։ «Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են»,- գրել է նա: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Կոպենհագենում տղամարդը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա։
Հունիսի 9-ին, ժամը՝ 17:30-ին Սասունցի Դավիթ կայարանի, Հրազդան մարզադաշտի և Մատենադարանի հարակից տարածքներից կմեկնարկեն երթեր դեպի Հանրապետության հրապարակ։
«Հայաստանում, ցավոք, չկա մեր երկրի ապագայի տեսլականի շուրջ և ոչ մի լուրջ խոսույթ»,-մտահոգություն է հայտնում իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով, քեզ ոչնչացնել ցանկացող թշնամու դեմ հանդիման չի կարող լինել «լավ ապրելու» հնարավորություն, եթե չի լուծվում անվտանգության խնդիրը։ «Ուստի, առաջնային խնդիրը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը, որը հնարավորություն կստեղծի իրականում հենց լավ ապրելու։ Ըստ այդմ, «պատշգամբում կարճ շալվարով սուրճ խմելը» հնարավոր կարող է դառնալ թշ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է Խաշթառակի կամրջին հասցված վնասին։ «Հեղեղումներից վթարվել է նաև Խաշթառակի կամուրջը: Այստեղ առկա է այլընտրանքային ճանապարհ, սակայն կամրջի վերակառուցման աշխատանքները պետք է մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետը։
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին, հաղորդում է «Առավոտը»։ Գարեգին Պետրոսյան․ «Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկում ցուցարարներին, ինչպե՞ս պայքարել դրա դեմ»։ Արմեն Աշոտյան․ Վաղուց մշակված են ոչ բռնի պայքարի տարբեր մեթոդներ, որոնք թ...