Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։ «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,- ի պատասխան «Արմենպրես...
Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովը և երկրի տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցը հետախուզման մեջ են։ Նրանց անուններն ավելացվել են Ռուսաստանի դաշնային որոնման տվյալների բազայում, գրում է Известия-ն։ «Արսեն Բորիսովիչ Ավակով, 01/02/1964 թվական։ Հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասված է նախարարության տեղեկանքում։ Թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հետախուզվում Ավակովը, չի նշվում։
Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է նոր սպանված եղջերուի սրտով։ Բեռլուսկոնիի «Առաջ Իտալիա» կուսակցության նախկին սենատոր Ֆաբրիցիո Չիկիտտոն այս մասին խոսել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Բեռլուսկոնին անձամբ է իրեն պատմել այս պատմությունը։ «Պուտինն ասաց ինձ. «Սիլվիո, արի գնանք որսի»։ Ես մտածեցի՝ ես երբեք հրացանի չեմ դիպել։ Բայց նա պնդեց, և ես գնացի նրա հետ։ Երբ հասանք անտառ, նա ինձ տվեց մի հրացան։ Դա ինձ անհանգստացրեց։ Երբ մենք անցնում էինք ձյան միջով, նա տեսավ երկու եղջերուի...
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան):
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հայտնել է, որ միացել է շարժմանը․ «Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին: Ոստիկանը թող ինձ էլ հարվածի, բայց գիտակցելով իրավական անխուսափելի հետևանքը, որը լինելու է: Հայտնի փաստ է՝ իշխանությյունը բիրտ ուժով տևական պահել հնարավոր չէ: Չեմ ուզում հավատալ, որ ուժայինների ղեկավարներն այս ամենն, ինչ այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ, ճիշտ են համարում ու կրկին նպաստելու են դրան...»։