Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հեռախոսազրույցում իր ամբողջական զորակցությունն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հրապարակված հայտարարությանը։ «Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժամեր առաջ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած յայտարարութեան գծով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեա...
Հայ հայտնիերի շարքը շարունակվում է համալրվել, նրանք ևս միաում են հայրենքի համար մղվող արդար պայքարին և կանգնած են Սրբազանի կողքին։ Հանրային դեմք Ռուբեն Մխիթարյանը, ով արդեն իսկ ներկայացրել է այս պայքարի հնչեղ երգը՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված», հումորիստ Նարեկ Մարգարյանը, երգիչ Արամոն, վավերագիր Աշոտ Գևորգյանը, հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, դերասանուհի Անաիս Սարդարյանը, երգիչ Անդրեն, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը` իր կնոջ Անիի հետ, դերասաններ Լևս Դավթյանը, Արման Նավասարդյանը, ով 2018 թվականին ե...
Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ-ի հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի կազմակերպած՝ մայիսյան եռատոնին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց, որ քննարկման նպատակն է՝ այսօրվա բարդագույն ժամանակաշրջանում ներկայացնել հաղթանակների կիրառական նշանակությունը: «Հստակեցնել, որ մենք մեր պատմության, հերոսական պատմության ժառանգներն ենք, որ ինչքան էլ Բելի հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ Նահապետի արժեքներից, մենք իրավունք չունենք դառնալ հողատու դավաճաններ, ի...
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Այս մասին ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ։ «Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են ա...
2024 թվականի մայիսի 6-ին Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 միլիոն դոլարի ֆինանսավորում տնտեսական վերափոխումների աջակցության համար։ Ինչպես հայտնում է EFSD-ի մամուլի ծառայությունը, միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և տրամադրվում են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքներով։ Ծրագիրը ներառում է տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման միջոցառումների իրա...