Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեսբուքյան էջում․ «Փաստում ենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։ Դա նշանակում է, որ 72 ժամը լրանալուն պես նրանք պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի ու Աբովյանի ՁՊՎ-ներից։ 72 ժամը լրանում է այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:30-ին (մի քանի անձի պարագայում՝ 17:00-ին): «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ հետևությունների է հանգել Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, փոխնախարար Դանիել Դանիելյանի անվայել պահվածքի՝ երիտասարդ հոգևորական Թովմաս Առաքելյանին հայհոյելու, վիրավորելու կապակցությամբ։ Չնայած օրեր շրջանառվող այս խայտառակ իրողությանը, նախարարը քար լռություն է պահպանում։ Նախարարը պարտավոր է բացատրություններ տալ, թե ինչ կապ ունի սույն անձը կրթության, գիտության կամ մշակույթի հետ։ Եվ ինչ են պատրաստվում ա...
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ հունիսի 1-ին և 2-ին կատարված և կատարվող աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը: Արամ Ղազարյանը նախ նշեց, որ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում միջպետական Մ6 ճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում, որն ամբողջությամբ արդեն մաքրվել է: Ճանապարհի վնասված հատվածների վերականգնողական աշխատանքներ են ընթանում նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ և Ալավերդի համայնքում՝ դեպի գերեզմաններ տանող ճանապարհին: «Բնակա...
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու անդամ Դավիթ Չալոյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: Փարիզի Օլիմպիական խաղերի Թաիլանդում ընթացող վարկանիշային մրցաշարում գերծանր քաշային կարգի քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանը մրցեց Իռլանդիայից Մարտին Մկ՛Դոնագի հետ: Չալոյանը հաղթեց 3:2 հաշվով և նվաճեց ՕԽ ուղեգիր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 11 մասնակից։ Նրանք են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ ...
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․«Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարծումը», մի կողմից քաղաքական պայքար է, քանի որ ունի իշխանափոխության հստակ օրակարգ, իսկ մյուս կողմից՝ ժողովրդական զարթոնքի խորը ցանկություն, իսկական պայքար՝ մեր ժողովրդի սրտի և մտքի համար։ Այո, իրականում այս պայքարի իմաստն ու բովանդակությունը իշխանության աթոռը զբաղեցնելու մեջ չէ, այլ այն բանի մեջ, թե ով է որոշելու մեր հավատքի, մեր մշակույթի և մեր ազգային ոգու ապագան։ Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի։ Եթե մի պ...