Պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, գրում է newsgeorgia-ն: Ինչպես հայտնել ենք, այսօր՝ մայիսի 14-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, խորհրդարանի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այն համարում են դեմոկրատական արժեքներին հակասող՝ հայտարարելով, որ «օրենքն ուղղված է անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ»։ Պետքարտուղարությունը նշել է, ...
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է, որ միանում է գործադուլին․ Սիրելի ուսանողներ, օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ միանում եմ դասադուլին եւ գործադուլին։ Այսօր մեր դասը չի կայանա։ Միացեք սրբազան պայքարին։
Ոստիկանները բերման ենթարկեցին «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին, որն այս օրերին մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Այսօր վաղ առավոտից քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով փակել են մի շարք փողոցները, իսկ ոստիկաններն անցել են գործի՝ բերման ենթարկելով խաղաղ ցուցարարներին: Նշենք, որ Համբիկ Սասունյանն այն հայն է, ով վրեժխնդրությունից դրդված թուրքի է սպանել:
Այսօր վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները: Բագրատ Սրբազանի կոչով 8:00-ից փակվել են մի շարք փողոցներ: Փակվող փողոցներն են՝ • Մետրոյի Մարշալ Բաղրամյան կանգառի մոտ • Սասունցի Դավիթ կանգառի մոտ • Մետրո երիտասարդական կանգառին հարակից Ավետիք Իսահակյանի արձանի մոտ
Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո: Այս փաստն իշխանական քարոզչամեքենան եւ իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանության», սուվերենության, պարզ ասած՝ Պուտինին չենթարկվելու լույսի ներքո, նախ անտեսելով մի կարեւոր հանգամանք, թե ա...