ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը։ «Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող։ Ավելի վաղ, մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունեցել Երևանում, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրում է․ «Պայքարը մտնում է վճռական փուլ, մենք պատմական հնարավորություն ունենք բեկելու այս կործանարար շղթան: Բոլորս պետք է լինենք ոգով ուժեղ և հաղթական ավարտին հասցնենք այս պայքարը: Այս քարտեզն այլևս չի կարմրելու: Պայքարը շարունակվում է»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի։ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։ – Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը Ես կարող եմ խոսել ՀՅԴ-ի և «Հայաստան» խմբակցության անունից։ Դաշնակցությունն իր կառույցով և բոլոր ռեսուրսներով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել Տավուշը հանուն հայրենիքի շարժման կողքին, ներկա է եղել Տավուշում և գործնական աջակցությու...