Գնալու եմ ներքին գործերի նախարություն՝ բացատրություն ստանալու նաեւ այս ամբողջ գործածի համար ու հարցադրում կանեմ՝ նախարարն է հրաման տվողը, թե իրեն են հրաման տալիս: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը: «Երեկ Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառին ու հոգևորականներին արգելափակելու փորձով ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում։ Սարդարապատ պարգևաց եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել։ Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու, որ բացա...
Սուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է։ Արձագանքելով Բագրատ Սրբազանի կանչին՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայր։ Այստեղ են նաև մշակույթի և հանրային գործիչներ, ԱԺ պատգամավորներ և այլն։ Երեկ Բագրատ Սրբազանն ասաց՝ անելիք ունեն, սակայն դրա մասին կհայտնի այսօր, երբ շարժման մասնակիցները հավաքվեն եկեղեցու բակում և միասին կգործեն:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է․ «Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է։ Կարելի է շնորհավորել ամեն ինչում «աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությանը․ նրանք այսօր աննախադեպ խայտառակություն են գրանցել։ Երբեւէ դժվար կլիներ պատկերացնել, որ ազգային կարեւորագույն տոնին Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Այն նույն Սարդարապատի, որը հնարավոր դարձավ նաեւ Առաք...
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սարդարապատի հուշահամալիրը մարմնավորում է հայրենասիրության գաղափարը, հայ ժողովրդի ազգային մշակույթի անմահությունը, հայի ստեղծարար ոգու ուժը։ 1918թ․, թշնամին, վերագրավելով Արևմտյան Հայաստանը, հասել էր Սարդարապատ։ Թուրքական կանոնավոր բանակի դեմ սկսվեց դժվարին, բայց հերոսական պայքար, և շուտով հայերը հաստատցեին՝ հերոսական հաղթանակը մերն էր։ Այս հաղթանակը վկայությունն է, որ մեր հոգևոր արժեքների, հավատքի շնո...
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է օգնել Հայաստանին՝ օրեր առաջ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մաո Նինգը։ «Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են զոհերի, բազմաթիվ վնասների։ Դրանց հետևանքով շատ մարդիկ կորցրել են իրենց սեփականությունները։ Չինաստանն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին։ Հավատում ենք, որ հայերը կհաղթահարեն այս աղետի հետևանքները և կվերակառուցեն իրենց տներ...