Սահմանազատման համատեքստում հարցադրում է դրվում, եկեղեցին, ընդդիմությունն ասում են՝ մեր տարածքն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր զինվորը. կանգնա՞ծ է այսօր այդ 4 գյուղում մեր զինվորը, ուրեմն դա մեր տարածքն է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս դիտարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այսինքն՝ Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մեր տարածքը չէ՞»: Հարցուպատասխանից մի հատված` ստորև: Պետրոս Ղազարյան – Ես ավարտեմ, պարոն վարչապետ: Տեսեք՝ հիմա ինչպե՞ս է այդ կոնտեքստը բացվում, որ ա...
Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, սահմանադրական կարգի տապալում է, ու ես դրա հետ հաշտ չեմ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց կառավարության դիմաց 72- ժամյա նստացույց հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը։ «Կիրանցում մարդիկ իրենց տներն են կորցնելու, իրենք կադաստրի վկայական ունեն, ես չեմ կարող դրա հետ հաշտ լինել, եթե նրանց տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունեն, ինչ իրենցը»,- նշել է ազատամարտիկը։ ...
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան Արծվիկ Մինասյանի հետ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել ենք վերջին օրերին Երկրապահի Տավուշի մասնաճյուղի ղեկավարի կողմից հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի մեր հայրենակիցներին՝ Քաջիկ Անանյանին, Վահագն Մախսուդյանին, Արմեն Ալավերդյանին և Հարություն Ղուկասյանին: Բառերով չեմ կարող նկարագրել այն մտահոգությունն ու ցավը, թե անօրինական ձերբակալված և անազատության մեջ պահվող երիտասարդ մեր հայրեն...