Մայիսի 11-ին՝ ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս արդեն 20 օր անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։ Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։ Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը 2024թ-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։ ...
Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․ «4 տարվա մղձավանջների մեջ գտնվելով՝ լիովին հասկանում և ըմբռնումով մոտենում բոլոր նրանց, ովքեր երեկ Սրբազանից ակնկալում էին մի քանի ժամում իշխանափոխություն իրականացնել: Այդպես ըմբռնումով եմ մոտեցել, երբ հարգարժան շատ մարդիկ նույնը պահանջել են Իշխան Սաղաթելյանից (Ishkhan Saghatelyan), մարդ, ով անցած 4 տարիներին փորձել է քով-քովի բերել պառակտված ընդդիմադիր դաշտը, երկու նախագահներին, համադրել բոլոր ցանկալի ու անցանկալի դեմքերի ու ուժերի, մարդ-կուսակցությունների, իրենց փրկիչ երևակ...
Սիրելի հայրենակիցնե՜ր...Խնդրում եմ, եկեք օգնենք իրար, էս խեղճ 2018թ.-ի հեղափոխականների լափամանը գտնենք, տանք իրենց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դաբիթ Ամալյանը: «Էդ մարդիք կորցրել են, սոված մեռան, գտեք, տվեք, որ մի քիչ էլ իրենք լափեն, թե չէ մեռան մեզնից լափանան ուզելով, գիտեն մեր մոտա...»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի բացառիկ տեղեկությունների համաձայն ժամեր առաջ ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, Ալյանս կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում հայաստանյան իշխանությունների պահանջով՝ հակաիշխանական կոչեր հնչեցնելու համար, ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։