ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։ Նազելի Բաղդասարյանն ադրբեջանցի քաղաքագետի գրառմանն արձագանքել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ -Ադրբեջանցի քաղաքագետը X֊ի իր միկրոբլոգում հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 ֆորումին։ Հաստատված է արդյոք վարչապետի օրակարգը։ Նա կմասնակցի՞ Բաքվում ծրագրված մ...
Առաջին ալիքը ներողություն է խնդրել աղմկահարույց ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։
Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից, նրա ոտնաթաթը պոկվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
Երևանի քաղաքապետարանում հունիսի 5-ին անց է կացվել «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մասնակիցների կազմում էին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական և ոստիկանության վարչություններից ծառայողներ, Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտական գործող և տարհանման հանձնաժողովներից աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ &la...