Հայտնի է՝ որն է տան մեջ ամենավտանգավոր վայրը, որտեղ հնարավոր է վարակվել կորոնավիրուսով․ Ռիա նովոստի
ԱշխարհՎերելակը և հենասյուները բնակելի շենքում գտնվող այն վայրերն են, որտեղ կա կորոնավիրուսով վարակվելու ամենամեծ հնարավորությունը։ Կորոնավիրուսով վարակված անձինք կարող են վերելակ մտնել, սակայն վերելակում փակված տարածքի պատճառով վիրուսը մնում է օդում:
«Ավելին, վերելակը սկսում է շարժվել, և վերևում «գոյացած» վիրուս պարունակող գոլորշին իջնում է ներքև, և դուք անցնում եք դրա միջով», - բացատրել է կենսաբանը:
Նա խորհուրդ է տվել աստիճաններից օգտվել: Նա նաև բացատրել է, որ ավելի ապահով է մեծ սենյակներում լինել այն պատճառով, որ վիրուսը օդում նոսրացված է: Հասարակական տրանսպորտի կանգառներում հակառակն է՝ օդը քիչ է, ուստի վարակի վտանգը ավելի մեծ է: Փողոցում վտանգը շատ ավելի ցածր է:
«Դա չի նշանակում, որ փողոցում վարակվել հնարավոր չէ: Պարզապես ռիսկերը շատ ավելի քիչ են», - եզրափակել է կենսաբանը: