2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ինչպես հայտնի է, նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառա...
ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական կարևորագույն պաշտոններ, հարստություն և բիզնես են դիզել՝ Հայաստանի և Արցախի անունը հոլովելով, իսկ այսօր, երբ Արցախում տեղի է ունենում անթաքույց ցեղասպանություն, լռում են և նախընտրում են մնալ ստվերում: Հաջորդիվ կանդրադառնանք ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին: Վերջինս պաշտոնավարման ընթացքում բազմիցս այցելել է Արցախ և ցանկանում էր հարկային գործընթացներն էլեկտրոնային համակարգերով կազմակերպելու բնագավառում ՀՀ ԿԱ Պ...
Մի իրավիճակում, երբ ազգովի կանգնած ենք Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առջև, Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական գործընկերներից «Լուսավոր Հայաստան»–ի անդամ Անի Սամսոնյանը, ով մշտապես իրենց ներկայացնում է թունդ ընդդիմադիրի ամպլուայում, ֆեյսբուքյան մի գրառում է արել՝ ծաղրելով այն մարդկանց, ովքեր անգամ ստեղծված իրավիճակում նախընտրում են պայքարը։ Հետաքրքիր է՝ իսկ ո՞րն է մեր գոյության իմաստը, ըստ Անի Սամսոնյանի կամ նրա քաղաքական թիմի ղեկավար Էդմոն Մարուքյանի: Գուցե՞ սեփական բոլոր սկզբունքներին դավաճանելը հ...
ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական կարևորագույն պաշտոններ, հարստություն և բիզնես են դիզել՝ Հայաստանի և Արցախի անունը հոլովելով, իսկ այսօր, երբ Արցախում տեղի է ունենում անթաքույց ցեղասպանություն, լռում են և նախընտրում են մնալ ստվերում: Դիցուք՝ այսօր կանդրադառնանք ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: 2012-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը, ընդունելով Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգայ...
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է․ «Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը: Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»:
Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ, այս մասին «Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ նրանցից 50 հազար 866-ն արդեն հաշվառված է: Նրա խոսքով՝ ինտենսիվությունը չի նվազել և շարունակվում է ժամում մոտավորապես 1000 անձի սպասարկումը, ուղղորդումն ու հաշվառումը:
Ամենադիտված
Հերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» Հայաստան