Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն «Մենք այնպիսի քայլերի կդիմենք, որ աշխարհը թնդա, ու հայ ժողովուրդը ոտքի կանգնի». Մովսիսյան Ես հիմա կողմնորոշում չունեմ. Նազիկ Ամիրյանը՝ որևէ քաղաքական ուժի սատարելու մասին Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են․ Մովսես Հակոբյան «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն պահանջում է պատերազմի մութ ու լուսավոր կետերի բացահայտումը. հայտարարություն «Պետք է շտկենք մեր կորացած մեջքը և փորձենք ոտքի կանգնել» Պետք է համախմբվենք. Նազիկ Ամիրյանը հիմնադրեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների օրենքը և չի դիմելու ՍԴ 36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է 

Այսօր Սիրանույշի` Համլետի դերը կատարող առաջին հայ դերասանուհու ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Հայ բեմի տաղանդավոր դերասանուհի Սիրանույշը (իսկական անուն-ազգանունը՝ Մերոպե Գանթարճյան) ծնվել է 1857թ. մայիսի 25 –ին, Պոլսում, վանեցի գաղթականի ընտանիքում:

Սկզբնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում: 1873 թ-ից խաղացել է Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում» (Կեկել՝ Սունդուկյանի «Պեպո», Ամալյա՝ Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», և այլն), 1874 թ-ից՝ Թովմաս Ֆասուլաճյանի խմբում, ապա՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում». հիմնականում հանդես է եկել որպես օպերետային երգչուհի՝ հայկական և թուրքական ներկայացումներում: 1878 թ-ին Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի դերասանուհի էր:

1879–81 և 1891–92 թթ-ին Հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում. ստեղծագործաբար կիրառելով հայ և ռուսական թատրոնների ռեալիստական ավանդույթները՝ անձնավորել է դրամատիկական կերպարներ՝ Կատարինա (Վիկտոր Հյուգոյի «Անջելո»), Օֆելյա (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»), Յուլինկա (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Անանի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլն: 1881 թ-ին մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին, 1882 թ-ին կրկին հրավիրվել է Ս. Պենկլյանի օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել Հունաստան և Եգիպտոս. հռչակվել է Ֆաթիմեի (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») դերակատարմամբ:

1895 թ-ից հանդես է եկել տարբեր թատերախմբերում, ստեղծել է սեփական խումբը, շրջագայել Բուլղարիայում, Ռումինիայում և Եգիպտոսում: 1897 թ-ին նրան հրավիրել են Բաքվի դերասանական ընկերության խումբը, որտեղ հանդես է եկել դրամատիկական, հիմնականում' ողբերգական դերերով: Հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է, որ խաղացել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերը (1901 թ., Թիֆլիս, այդ դերում նրան նախորդել էին ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը և ուրիշներ):

Սիրանույշն անձնավորել է շուրջ 300 դեր՝ Մարգարիտ Գոթիե (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Թերեզա (Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Հովհաննա, Մարի Ստյուարտ (Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը»), Մեդեա (Ալեքսեյ Սուվորինի և Վիկտոր Բուրենինի «Մեդեա»), Կրուչինինա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Իզեիլ (Արման Սիլվեստրի և Էռնեստ Մորանի «Իզեիլ»), Զեյնաբ (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Պորցիա (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Իշխանուհի (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Մարգարիտ (Գաբրիել Սունդուկյանի «Ամուսիններ») և այլն: Սիրանույշի դերերից շատերը (Օֆելյա, Մարգարիտ Գոթիե, Մեդեա, Իզեիլ և այլն) հայ դերասանական արվեստի գլուխգործոցներից են: Նա հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի, 1907–08 թթ-ին՝ Բուլղարիայի, Եգիպտոսի քաղաքներում, 1910 թ-ին՝ Կոստանդնուպոլսում:

1912 թ-ին Թիֆլիսի հայ թատրոնի լավագույն դերասանները, Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի գլխավորությամբ, ելույթներ են ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ Սիրանույշին համեմատել են իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ:

1918–21 թթ-ին շրջագայել է Պարսկաստանում, 1922 թ-ին հրաժեշտի ներկայացումներով հանդես եկել Թիֆլիսում:

Վերջին անգամ բեմ է բարձրացել 1932 թ-ին, Ալեքսանդրիայում՝ Մարգարիտ Գոթիեի դերով:

Մահացել է տունդարձի ճանապարհին (Կահիրե), 1932թ. հունիսի 10-ին:

Սիրանույշի արվեստն ըմբոստության և անհաշտության կոչ էր: Ունենալով սուր միտք և հզոր ներուժ՝ բեմում հասել է ցնցող ազդեցության: Սիրանույշն իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել XX դարի առաջին 2 տասնամյակների հայ դերասանական արվեստում:

Հայոց լեզվի ուսուցման ու մայրենիի պահպանման հարցերի շուրջ հանդես է եկել մամուլում. նրա կարծիքով՝ մայրենի լեզվի պահպանման հարցը պետք է ստանձնի նաև թատրոնը:

Սիրանույշը հայ թատրոնի ամենախոշոր դեմքերից է. հզոր խառնվածքը, անմիջականությունն ու անկեղծությունը վարպետորեն զուգակցել է դերասանական բարձր տեխնիկային: Նրա անվան հետ է կապված հայ թատրոնի պատմության մի ողջ շրջան:

ՍԻՐԱՆՈՒՅՇԻ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գրականության մեջ Սիրանույշի իսկական անվան տարբեր գործածության ենք հանդիպում - և´ Մերոպե (երբեմն էլ Մերովբե կամ` Մերհոպե), և Մեհրյուբե (երբեմն էլ Մեոհրյուպե): Երկու այս անուններն էլ իրենց հավանականությունն ունեն: Մերոպեն հունական անուն է և խիստ տարածված առանձնապես զմյուռնահայության մեջ, սակայն անհավանական չէ, որ պոլսահայերը ևս այդ անունն ընդունած լինեն, բայց գրականության միջոցով: Ըստ հունական դիցաբանության` Մերոպեն Մեսինայի արքա Կրեսֆոնտեսի կինն է: Ինչպես հայտնի է, Վոլտերը, հիմնվելով վերոհիշյալի վրա, «Մերոպե» ողբերգությունն է գրել, որի սյուժեն մայրական սերն է: Վոլտերից առաջ, նույն վերնագրով, պիես է գրել իտալացի դրամատուրգ Մաֆֆեին (1675-1755), որը, ինչպես գրականության մեջ, սովորաբար, ասվում է, ֆրանսիական հռչակավոր գրողը «անհարմար չնկատեց ընդօրինակել»: «Մերոպե» ողբերգություն է գրել նաև իտալացի գրողներից Վիտտորիո Ալֆերին (1749-1803): Վերջին գործը մի խումբ հայ դերասաններ 1872-ին բեմադրել են Պոլսում: Անհավանական չէ, որ այս երկերին պոլսահայությունը ծանոթ է եղել դեռևս 50-ական թվականներին: Հավանականը պետք է համարել Մերոպեն, մանավանդ, որ դերասանուհու ինքնաձեռագիր կենսագրության հիման վրա գրված հոդվածում այդպես էլ գրված է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվելՎարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն «Մենք այնպիսի քայլերի կդիմենք, որ աշխարհը թնդա, ու հայ ժողովուրդը ոտքի կանգնի». Մովսիսյան Ես հիմա կողմնորոշում չունեմ. Նազիկ Ամիրյանը՝ որևէ քաղաքական ուժի սատարելու մասին Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են․ Մովսես Հակոբյան «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն պահանջում է պատերազմի մութ ու լուսավոր կետերի բացահայտումը. հայտարարություն «Պետք է շտկենք մեր կորացած մեջքը և փորձենք ոտքի կանգնել» Վաշինգտոնը հայտարարել է միջուկային զենքով Ճապոնիային պաշտպանելու պատրաստակամության մասինՊետք է համախմբվենք. Նազիկ Ամիրյանը հիմնադրեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների օրենքը և չի դիմելու ՍԴ36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է Երգի պրեմիերա․ Էրիկ՝ «Էն որ ասում են»Նեյմարը դարձել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստԶառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել էՄգեր Արմենիան իր կուսակցության գրասենյակն է բացել ՍիսիանումՁեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք, որ դուք որոշեք՝ հետո ում պատվիրակեք. Փաշինյանը՝ ժողովրդին Ում մենք չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյանը՝ ժողովրդին Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինի և Բայդենի հանդիպումն անցկացնել Վիեննայում Երկար տարիներ չարածների «փոսն ենք լցնում-լցնում» և դեռ պետք է շարունակենք լցնել․ ՓաշինյանԱՄՆ Մինեսոտա նահանգում, բողոքի ցույցերի արդյունքում, բերման է ենթարկվել շուրջ 100 մարդՓաշինյանը Ռինդ համայնքում մասնակցել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը Մեր երկրի անվտանգային համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վրա․ ՓաշինյանՄինչև 3 հա վարելահողերի կաթիլային ոռոգման անցնելու դեպքում նախատեսվում է 5 տարի ջրի գումար չգանձել Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Բենզեմայի հետ մինչև 2023 թվականըԾառայության ընթացքում զոհված զինվորների ու փրկարարների գերեզմանների ծախսերը կփոխհատուցվեն Ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի կողմից հարձակման նախապատրաստության նշաններ չեն տեսնումԳյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի մասնագետներն Արարատում քննարկել են բուսասանիտարական ոլորտի հարցերՀայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպքՆյու Յորքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ոստիկանության բռնությունների դեմՏիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ ՓաշինյանիՆերքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի. Արդարադատության փոխնախարարՇուշան Երիցյանը՝ գրավիչ կերպարում«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով աղջիկ երեխա է ծնվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Ֆրանսիայում ութ մարդ է մահացելՆախընտրական պայքարի առաջատարները, ՌԴ-ի հետ հարաբերություններն ու Փաշինյանի հեռացումը. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հարցազրույցըԱրցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին. Սենոր ՀասրաթյանՍոթքի հանքի աշխատակիցները երեկվանից շարունակում են փակ պահել հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկեցին արցախահայության առջև ծառացած մարտահրավերներըՎայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում մեծամասամբ մանկահասակ երեխաների դիմաց«Հոգնել եմ վատ լուրերից...»․ Գայանե ԱսլամազյանԵթե մենք գիտենք՝ ինչ ենք ուզում, ուր ենք ուզում գնալ, և միասին ենք, ապա, բնական է, հաջողության կհասնենք. Արմեն ՍարգսյանՎստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս. փաստաբանՍահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա. ԿԳՄՍՆ փոխնախարարԳագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող լինել, քանի որ չունի գիտական աստիճան. Էդգար ՂազարյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 870 նոր դեպք, մահացել է 33 մարդԶելենսկին հայտարարել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության անհրաժեշտության մասինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահինՊատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը, 71 անուն. razm.infoՈրոտանի շրջանում որոնողական աշխատանքներն ապարդյուն են ավարտվել. Արցախի ԱԻՊԾ
Ամենադիտված