00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անսպասելի շրջադարձ Հայաստանի համարՆիկոլ Փաշինյանը՝ ամենաարդարացի բողոքների մասին Մեսսիի ու Պոգբայի հանդիպումը` Դուբայում (լուսանկար)Գիտեմ, որ հարցնելու եք` ինչու՞ ես` արարատցիս, ուզում եմ լինել ձեր պատգամավորը. Արամ ՍարգսյանՄիջազգային հանրությունն ինչպես ցանկանում է՝ թող արձագանքի․ պայմանագիրը պե՛տք է ստորագրվիՆկատողությունից մինչև ծառայությունից ազատում․ Տոնոյանի հրամանըՀրաշալի թիմային հաղթանակ. Մովսիսյանը՝ հաղթանակի մասինԱրմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը չի կայացել«Փաստ». «Խառն եմ, ապե». ինչ են սպասում ընտրություններից «Հրապարակ». Ով է «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսի հեղինակը

«Խելքը կրթելով` կրթեք նաև ազգի ձեռքերը». Ավետիք Արասխանյան

«Խելքը կրթելով` կրթեք նաև ազգի ձեռքերը - նրա աշխատանքի ուրագը, հոգին կրթելով` կրթեք նաև ազգի սիրտը, ուժը, բնավորությունը և համոզված եղեք, որ ապագան մերն է»:

Ավետիք Արասխանյան

Ավետիք Արասխանյանը ծնվել է 1857 թ. փետրվարի 26-ին, Վերին Ագուլիսում:

Հայրը` Մկրտումը, որդուն նախ կրթության տվեց տեղական դպրոցներում, սկզբում ս. Շմավոն եկեղեցու քահանա Տեր- Սիմոնի մոտ, ապա Հայրապետ Քալանթարյանի, վանքի և 1867 թ. հիմնված ծխական դպրոցներում: Ուսումնասեր ագուլեցիք իրենց դպրոցներն ապահովել էին լավ ուսուցիչներով. այստեղ էին գործում Պերճ Պռոշյանը, Ռուբեն Ջալալյանը, Սամուել Գյուլզանդյանը և ուրիշներ, որոնք եղան պատանի Ավետիքին դեպի գիտություն առաջնորդող առաջին մեկենասները, անջնջելի տպավորություն թողնելով նրա հիշողության մեջ:

Լինելով ունևոր ընտանիքի զավակ, Արասխանյանը հնարավորություն ուներ իր կրթությունը շարունակելու: 1870 թ. հայրը նրան ուղարկում է Թիֆլիս, ուր կես տարի նախապատրաստվելուց հետո Ավետիքը ընդունվում է ռեալական դպրոցը, որն ավարտում է 1876 թ: Ինքնակենսագրության մեջ Արասխանյանը հատկապես հիշում է այն շրջանը, երբ նա ապրում էր դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Ստ. Պալասանյանի մոտ, որը նրա վրա բարերար ազդեցություն է ունեցել: Պալասանյանի միջոցով, որը «Մշակի» առաջին աշխատակիցներից էր, դեռ աշակերտական սեղանից Ավետիքը կապվում է թերթին, ապա անձնական ծանոթություն հաստատում Արծրունու հետ, մասնակցում խմբագրական ժողովներին, որոնցից մեկի ժամանակ ծանոթանում է Րաֆֆու հետ:

1876 թ. Արասխանյանն ուղևորվում է արտասահման` բարձրագույն կրթություն ստանալու: Ուսումն արտասահմանում տևում է վեց տարի: Երեք կիսամյակ ուսանում է Լայպցիգի համալսարանում, ապա համաշխարհային ցուցահանդեսի բացման տարուն` 1878-ին, անցնում է Փարիզ:
Շուտով Արասխանյանը թողնում է Փարիզը, որովհետև նրան չի բավարարում իր նախընտրած առարկաների դասավանդման դրվածքը Ֆրանսիայում և նորից անցնում է Գերմանիա, այս անգամ Ստրասբուրգի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: Այստեղ նա պետական գիտությունների ֆակուտետում ունկնդրում է հայտնի պրոֆեսորների դասախոսությունները' քաղաքատնտեսության, վիճակագրության ու սոցիալական ուսումնքների, պետական և գերմանական իրավունքների վերաբերյալ:

Ուսման մեջ մեծ առաջընթաց ցուցաբերելով, Արասխանյանը դառնում է հայտնի պրոֆեսոր Շմոլլերի քաղաքատնտեսական վարժոցի հիմնական անդամներից մեկը: Այստեղ գրած աշխատությունների համար նա ստանում է ֆակուլտետի առաջին մրցանակը, իսկ նրա գիտական հետազոտությունը, որը դարձավ նրա դոկտորական դիսերտացիան`«Ֆրանսիայի առևտրի քաղաքականությունը մինչև 1789 թվականը», տպագրվում է Շմոլլորի խմբագրությամբ հրատարակվող «Պետական և սոցիալական հետազոտություններ» տարեկան հանդեսում, իր իսկ` խմբագրի առաջաբանով: Այս աշխատասիրությունը հետաքրքրություն է առաջացնում գիտական շրջաններում և արժանանում դրական գրախոսությունների ոչ միայն գերմանական, այլև ֆրանսիական մամուլում: Իսկ մի քանի տարի աան, ռուսական «Դելո» ամսագրի քննադատական բաժնում մի ընդարձակ հոդված է տպագրվում Արասխանյանի այս աշխատության վերաբերյալ: Այս մասին իր ընթերցողներին է տեղեկացնում «Մշակը». «Ռուսաց ամսագիրը մեծ գովասանքով է վերաբերվում դեպի պ. Արասխանյանցի հեղինակությունը: Առհասարակն, ասում է ռուս ամսագիրը, դոկտորական դիսերտացիաները չեն կարդացվում, բայց պ. Արասխանյանցի գրքույկը եթե մինի ձեռքն ընկնի, նա անպատճառ մինչև վերջ կկարդա այդ հետաքրքիր և ուսանելի հեղինակությունը»:

1882 թ. Արասխանյանը ավարտում է Ստրասբուրգի համալսարանը, ստանալով տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, նա անմիջապես հրավեր է ստանում պրոֆեսոր Շմոլլերից (ով հանդիսանում էր տնտեսագիտության այսպես կոչված պատմական դպրոցի հիմնադիրներից մեկը)` համատեղ աշխատելու իր հրատարակած հանդեսում` օգնականի պաշտոնով: Բայց ոչ այս, ոչ էլ մյուս` Գերմանիայի կենտրոնական վիճակագրական վարչությունում ծառայելու առաջարկը, ինչպես նաև ակադեմիական կարիերայի հեռանկարը չեն գայթակղում երիտասարդ հայ հայրենասերին: Նրան կանչում են հարազատ հեռուները:

Եվրոպայում սպունգի նման ներծծելով այն ամեն օգտակարը, ինչը կորղ էր պիտանի լինել իր հայրենիքում, 1882 թ. Արասխանյանը բռնում է վերադարձի ճանապարհը, հոկտեմբերին հասնում Թիֆլիս:

Ի՞նչ բնագավառում պիտի օգտագործեր նա իր հարուստ գիտելիքները, տնտեսագետի մասնագիտությունը: Նրա գալուց մեկ ամիս անց Րաֆֆու գրած մի նամակում կարդում ենք. «Պարոն Արասխանյանցի հետ հաճախ տեսնվում եմ, երբեմն պ. Արծրունու մոտ ճաշի է գալիս, ես էլ եմ այնտեղ լինում: Շատ պատվական երիտասարդ է, նա Թիֆլիսում հաջողություն կգտնե. խոստացել են այստեղի բանկերից մեկոի մեջ պաշտոն տալ: Բացի դրանից դիտավորություն ունի մի շարք դասախոսություններ կարդալ իր մասնագիտությունից, այդ ավելի կնպաստե նրա առաջադիմությունը»:

Իր հետագա գործունեությունից պարզ է դառնում, որ Արասխանյանը ձեռնամուխ է լինում մի գործի, որի պիոները լինելու պատիվն էր ապահովում իր համար, այն է` քաղաքատնտեսության մասսայականացմանը յուրատեսակ ժողովրդական համալսարանի միջոցով:
1883 թ. «Մշակի» № 6-ում, այսպիսի ծանուցում ենք կարդում. «Այսօր երեկոյան, 8 ժամին, լինելու է Արծրունու թատրոնում պ. Ավետիք Արասխանյանցի առաջին դասախոսությունը քաղաքական տնտեսությունից: Նրա պրոգրամը, որ մենք մի քանի օր առաջ տարածեցինք մեր բաժանորդներին, հույս է տալիս մեզ, որ դասախոսությունները լինելու են շատ հետաքրքիր»:
Դասախոսությունների նպատակը ինքը` հեղինակը այսպես է բացատրում. «Այս դասախոսությունների նախագիծը կազմելիս իմ ջանքերը գլխավորապես դարձած էին դեպի մի բան` ճաշակ պատվաստել մեր հասարակության մեջ քաղաքատնտեսական գիտությունը ուսումնասիրելու, հասարակաց երևույթները դիտելու, հասարակաց և տնտեսական հարցերը գիտական հետազոտություններից տված հիմունքների տեսակետից ճանաչելու, օարզելու համար: … Գիտությունը այդ պատճառով անհրաժեշտ է, թե առաջադիմության համապատասխան իդեալ կազմելու և թե այդ իդեալը իրականացնելու համար պատշաճավոր միջոցներ որոնելու և կյանքին ուղղություն տալու համար: Ձգտենք, ունեմն, ճանաչել կյանքը յուր բազմակողմանի արտահայտություններով և չմոռանանք, որ բոլոր գիտություններից քաղաքատնտեսությունը ամենակարևոր և ամենահիմնականն է այդ նպատակին հասնելու համար»:
19-րդ դարի վերջում հայ մամուլ մտավ մի նոր պարբերական, որն իրեն անուն էր ընտրել աշխատավորի գործիքը` «Մուրճը», այդ անվան մեջ խորհրդանշելով հայ ժողովրդի առաջադիմության սալին մրճահարելու իր ձգտումը: Ռափայել Պատկանյանին գրած նամակում կարդում ենք. «Այդ ամսագիրն է «Մուրճը», որը պիտի հիշեցնե մուրճը դարբնի, որը նորանով երկաթը կռում կոփում է, գործիքը, որ անհրաժեշտ է համարված ամեն տնտեսության մեջ, գործիքը, որ անհրաժեշտ է համարված ամեն տնտեսության մեջ, գործիքը, որով մարդ յուր տեղն է գցում մեխը և, վերջապես, որով երբեմն, մարդ հրեշների գլուխ է ջարդում»:

«Մուրճ» ամսագրով Արսախանյանը փորձեց իրացնել իր հայրենասիրական նպատակները. այն ուներ հետևյալ ձգտումները. եվրոպական քաղաքակրթությունը հայկական կյանքին պատվաստել, ռուսական առաջավոր մտքի պտուղները հայությանը մատուցել, «Հյուսիսափայլի» սկսած գործը շարունակել և նոր ժամանակների ձայնափողը դառնալ:

Քրիստինա Աբրահամյան

դիտվել է 606 անգամ
Լրահոս
17 Նոյ
ՀԱԵ-ն չի կարող ողջունել պառակտումը. Գարեգին Բ-ն՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու մասին Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը (տեսանյութ) Արջն ընկել էր թակարդը․ որսագողության դեպք է գրանցվելԴանակահարություն՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է նաև կանեփանման չորացված զանգված Երիտասարդը զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում». նրա դին հայտնաբերել են փրկարարներըԱնսպասելի շրջադարձ Հայաստանի համարՆիկոլ Փաշինյանը՝ ամենաարդարացի բողոքների մասին Մենք մրցակցության մեջ հաղթող ենք դուրս գալու․ «ՔՈ» International SOS կազմակերպությունը հայտնել է զբոսաշրջիկների համար ամենառիսկային երկրները Գողություն դեղատնից (տեսանյութ)Մեսսիի ու Պոգբայի հանդիպումը` Դուբայում (լուսանկար)Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Եթե ունեն կոնկրետ փաստեր, ապա պետք է դիմեն իրավապահ մարմիներին․ ինչու են պահանջում կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականըԿալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Յուրա Մովսիսյանը՝ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկու«Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Գիտեմ, որ հարցնելու եք` ինչու՞ ես` արարատցիս, ուզում եմ լինել ձեր պատգամավորը. Արամ Սարգսյան6 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկմանՄիջազգային հանրությունն ինչպես ցանկանում է՝ թող արձագանքի․ պայմանագիրը պե՛տք է ստորագրվիՆկատողությունից մինչև ծառայությունից ազատում․ Տոնոյանի հրամանըԲակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է Հրաշալի թիմային հաղթանակ. Մովսիսյանը՝ հաղթանակի մասին«Սասնա ծռերը» ավտոերթով մեկնել են Արցախ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը չի կայացելՎալերիյ Օսիպյանը ոստիկանության աշխատակիցներից պահանջել է բացարձակ պրոֆեսիոնալ ու նվիրյալ աշխատանք Հիասթափված. Նարինե Մկրտչյանին առաջարկել են, բայց չեն ներառել ՔՊ ցուցակում. «Ժամանակ» Յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ․ Վիգեն ՍարգսյանՓոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» տնօրե՞ն. «Ժողովուրդ» «Փաստ». «Խառն եմ, ապե». ինչ են սպասում ընտրություններից «Հրապարակ». Ով է «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսի հեղինակը «Ժողովուրդ». Հետաքրքիր իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի գործով «Ժողովուրդ». Ով կլինի Սնանկության գործերով դատարանի նախագահը«Ժամանակ». Գիշերային սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ պատգամավորի թեկնածու«Հրապարակ». «Քավության նոխա՞զ»«Փաստ». Հրամանը «վերեւից» է «Հրապարակ». Կաշխատի ՔՊ-ի թեկնածուների համարԱՄՆ-ը Ֆեթուլլահ Գյուլենին դեռևս չի արտահանձնի Թուրքիային Յուրա Մովսիսյանի պոկերը ու Հայաստանի հավաքականի 6:2 հաշվով հաղթանակը (տեսանյութ)Էմմա Սթոունն առաջին անգամ ցանկացել է մերկ նկարահանվել և հաջողություն Է ունեցել Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Ջիբրալթար-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտված էՓայլանը Թուրքիայի ՆԳ նախարարին համարում է երկրի ներքին խաղաղության ամենամեծ սպառնալիքը Ջիբրալթար-Հայաստան. Մովսիսյանը հավասարեցրեց հաշիվը (տեսանյութ)«Քաղաքական խաղերի» չեմ մասնակցում․ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հայտարարությունը Նարեկ Գևորգյանի փայլուն կատարումը՝ ռուսական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում․ կապիտանը կոտրել է քաղաքացու քիթը Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Նիկոլ Փաշինյան Էմիլի Ռատաժկովսկին՝ "GQ Australia Men of The Year Awards"-ին (լուսանկարներ)Քենդալ Ջենները երեկույթին հիացրել է բոլորին (լուսանկարներ)
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նոր մանրամասներ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից․ վարորդին հետապնդել են ԱԱԾ աշխատակիցները
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»