Եթե չապացուցես, որ Սեյրան Սարոյանը մեկ լումա անգամ գողացել է բանակից, ավելի լավ կլինի կանացի զգեստ հագնես և դուրս չգաս տանից
ՀայաստանՎարդան Ավետիսյա՛ն, հոդվածդ կարդալիս չգիտեմ՝ լա՞մ, թե՞ խնդամ: Մեր լավագույն, բոլորի կողմից սիրված գեներալ Սեյրան Սարոյանին բոլորն են հարգում։ Ես ոչ թե իմ անունից եմ խոսում, այլ սևազգեստ բազմաթիվ կանանց։ Կարո՞ղ ես ասել, թե ինչ է նա թալանել բանակից։ Վարդա՛ն, մոռացե՞լ ես՝ մեր լավագույն գեներալ Միշա Գրիգորյանին ինչի հասցրիր. վաճառեցիր ողջ ՊՆ հեռուստացույցերը: Թեև այդ ամենը Միշա Գրիգորյանի տրամադրության տակ էր, բայց նա որևէ կապ չուներ դրա հետ, և նա քո պատճառով հրաժարական տվեց։
ՊՆ աղբյուրներս մշտապես ասել են, որ գումարով մարդկանց հերթագրել ես և շքանշաններ տրամադրել։ Դու երևի մոռացել ես, թե ինչպես ես գեներալի կոչում ստացել՝ Սյունիքում Ալեքսանդր Սարգսյանի համար քվեներ բերելով, մարդկանց մեծ վատություններ անելով, ու հիմա փորձում ես սո՞ւրբ ձևանալ։ Մի՛ մոռացիր, որ կյանքում որևէ զոհվածի այրիի մատից փուշ հանած չկաս և բանակաշինության մեջ այսքան տարի չես եղել ու չես էլ լինի։ Հիմա բոլորս սպասում ենք. եթե չապացուցես, որ Սերյան Սարոյանը մեկ դրամ գումար է գողացել բանակից, ապա քեզ կոչ ենք անում կանացի զգեստ հագնել և տանից դուրս չգալ։ Ասեմ նաև, որ անվանդ հետ կապված շատ բաներ կան, բայց այս պահին նպատակահարմար չեմ գտնում բացել փակագծերը:
Ղ. Հովհաննիսյանի այրի Արշալույս Գուլյան