Ամեն տարի ամռանը սկսվում են Շենգավիթ համայնքի անդադար վթարային անջատումները. Բաց նամակ «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին
ՀայաստանԱրդեն մի քանի օր է մեր խմբագրությանը գրում են Շենգավիթ համայնքի բնակիչները՝ բողոքոլով ջրամատակարարման խնդրից: Ներկայացվող այս նամակը այդ բողոքներից մեկն է:
Բաց նամակ «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Շենգավիթ համայնքում բնակիչները ջուր են ունեցել հաշված ժամեր, Վեոլիա ջուր ընկերութունը առանց նախազգուշացնելու ջրանջատումներա իրականացնում անդադար, իսկ հեռախոսային օպերատորները պատճառաբանում են, որ վթար է տեղի ունեցել: Մեր բողոքը տեղ հասցնելու բոլոր ճանապարհները փակ են, բողոքի առավելագույն աստիճանը էլեկտրոնային նամակի ուղարկումն է, որը միշտ անպատասխան է մնում: Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրեմ այն հանգամանքին, որ ամբողջ ձմռան ընթացքում նշված թաղամասում ոչ մի ջրանջատում ոչ վթարային և ոչ պլանային չի եղել: Եթե խողովակները ունենային խնդիրներ ֆիզիկայի բոլոր կանոնների համաձայն նրանք պետք է սառը եղանակներին ավելի հաճախ վթարների պատճառ դառնային, քան տաք եղանակին: Ամեն տարի հենց այս ամռանը սկսվում են Շենգավիթ համայնքի անդադար վթարային անջատումները, որը մեր կարծիքով այլ պատճառներ ունի( մի գուցե լողավազաններ, ձկնային ջրամբարներ լցնելուն է ծառայում): Այն պայմանները, որոնք մեր համար ստեղծում է «Վեոլա ջուր» ընկերությունը մեզ չեն բավարարում: 40 աստիճանի այս շոգ պայմաններու 24 ժամ անցկացնել տանը եղած մեկ շիշ ջրով անհնար է: Մանկահասակ երեխանների հետ պայմանները ուղղակի աննկարագրելի են: «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին խնդրում ենք անհապաղ լուծում տալ խնդրին, իսկ ՀՀ նորանշանակ իշխանություններին խնդրել վերահսկող մարմին ստեղծել ՀՀ -ի ջրամատակարարմամբ զբաղվող ընկերության նկատմամբ: