Մթերքներ, որոնք սիրում է Կանաչ օձը․ ի՞նչ մատուցել 2025 թվականի ամանորյա սեղանին Քլոե Քարդաշյանը սկսում է իր ճանապարհորդությունը օծանելիքի աշխարհում իր առաջին օծանելիքի թողարկմամբ Ամանորյա դեկորի ո՞ր գույներն ու տարրերը կլինեն այս տարի թրենդում ԱՄՆ պետքարտուղարությունը դժգոհել է Ադրբեջանից Վահագ Ռաշը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Լռե» Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ (տեսանյութ) Եվա Բաղդասարյանի 30-ամյակը՝ Մայամիում (տեսանյութ) Լույս չի լինելու ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը Հալեպից վերադարձել է Հայաստան․ ՊՆ Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում Բրյուսելում կքննարկեն Վրաստանի հարցը 

Ինչպես ստացվեց, որ Սաշիկ Սարգսյանի որդու թիկնապահը վերադարձավ Հայաստան

Իրավունք

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևան է վերադարձել Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող թիկնապահ Արտեմ Պետրոսյանը: Նա «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ներկայացել էր ոստիկանություն: Նշենք, որ նա մեղադրվում է Նարեկ Սարգսյանին օժանդակելու, վերջինիս հետ մի շարք հանցավոր արարքներ գործելու մեջ:

Թե ինչո՞ւ է վերադարձել Հայաստան, ի՞նչ է պատմել Արտեմ Պետրոսյանը իրավապահներին. այս հարցերի պատասխաններն ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Արտեմ Պետրոսյանի փաստաբան Հովիկ Արսենյանի հետ:

«Իմ պաշտպանյալը պատմել է, որ ինքը ամեն օր, ժամը 14:00-15:00-ի սահմաններում, գնացել, սպասել է, թե երբ կարթնանա Նարեկ Սարգսյանը, որից հետո ուղեկցել է նրան՝ ապահովելով անվտանգությունը: Իրավապահների հետաքրքրությանն ի պատասխան՝ Արտեմ Պետրոսյանն ասել է, որ ինքը տեղյակ չի եղել՝ Նարեկ Սարգսյանն ում հետ է հանդիպում, ինչ է քննարկում, քանի որ այդ ընթացքում ինքը կանգնել է դրսում և ապահովել նրա անվտանգությունը:

Արտեմ Պետրոսյանն ընդամենը կատարել է Նարեկ Սարգսյանի հանձնարարականները: Վերջինս Արտեմ Պետրոսյանին հանձնարարել է, որ իր համար վարձով բնակարան գտնի, որի դիմաց վճարել է 300 հազար դրամ: Այնուհետև հանձնարարել է այդ բնակարան տանել ճամպրուկները և Արտեմ Պետրոսյանի կասկածները, թե ճամպրուկներում «զիբիլ-միբիլ» չկա՞, փարատելու համար Նարեկը Սարգսյանը նույնիսկ երդվել է իր երեխայով, որից հետո Արտեմ Պետրոսյանը կատարել է նրա հանձնարարականը»,- ասաց Արսենյանը:

Փաստաբանը նշեց նաև՝ իր պաշտպանյալը պատմել է, որ հունիսի 22-ին Նարեկ Սարգսյանն իրեն ասել է՝ պետք է գնա Մոսկվա, իսկ Արտեմ Պետրոսյանը պետք է ուղեկցի իրեն. «Մոսկվա գնալուց օրեր անց պաշտպանյալս հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, որից հետո վիճել է Նարեկ Սարգսյանի հետ՝ ասելով, թե ինչ պատմության մեջ է իրեն գցել, որից հետո թողել, վերադարձել է Հայաստան»:

Հովիկ Արսենյանի խոսքով՝ Արտեմ Պետրոսյանը կապ է հաստատել իր հետ և ինքը ստանձնել է նրա պաշտպանությունը. «Ես, որպես պաշտպան, խորհուրդ տվեցի վերադառնալ Հայաստան, ներկայացնել իրողությունը՝ իր անմեղությունը ապացուցելու համար: Նրա վերադառնալու մասին ես անձամբ գրություն եմ գրել Երևան քաղաքի ոստիկանությունում և հայտնել, որ Կրասնոդար-Երևան չվերթով վերադառնալու է Հայաստան: Սակայն զարմանալի է, որ ոստիկանությունը հայտարարում է, թե իրենց բացատրական աշխատանքների արդյունքում է նա ներկայացել իրավապահներին, այնինչ այդպես չի եղել»,- նշեց նա: 

Պաշտպանը հայտնեց՝ Արտեմ Պետրոսյանի կալանավորումն ինքը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում. «Չնայած պաշտպանյալիս ինքնակամ ներկայանալուն ու իմ կողմից դատարանում ներկայացված հիմնավորումներին` դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, ինչն էլ բողոքարկել է»:

Նշենք, որ պարզվել էր նաև, որ դեռևս նախորդ տարի, Նարեկ Սարգսյանի թիկնազորի պետ Արտեմ Պողոսյանը 49-ամյա մի տղամարդու հրավիրել է հանդիպման, որից հետո վերջինիս առևանգել, ծեծի են ենթարկել ու գազայրիչով վառել մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: 

Անդրադառնալով այս դեպքին՝ փաստաբանը նշեց, որ սրա վերաբերյալ Արտեմ Պետրոսյանին դեռևս հարցաքննության չեն հրավիրել:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։  

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն էր: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:

Քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով, Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով:

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին, Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի՝ շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել, և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել նկարները:

Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել էր, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել էր գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում:

Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:

Խուզարկություն էր կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն:

Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել էին որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

 Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մթերքներ, որոնք սիրում է Կանաչ օձը․ ի՞նչ մատուցել 2025 թվականի ամանորյա սեղանին Քլոե Քարդաշյանը սկսում է իր ճանապարհորդությունը օծանելիքի աշխարհում իր առաջին օծանելիքի թողարկմամբ Թբիլիսիում իրավապահներն սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Ամանորյա դեկորի ո՞ր գույներն ու տարրերը կլինեն այս տարի թրենդում ԱՄՆ պետքարտուղարությունը դժգոհել է Ադրբեջանից Վահագ Ռաշը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Լռե» Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ (տեսանյութ)Յակուբովիչը հրաժարվել է սափրել բեղերը 10 միլիոն ռուբլու դիմացԵվա Բաղդասարյանի 30-ամյակը՝ Մայամիում (տեսանյութ) Լույս չի լինելու ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը Հալեպից վերադարձել է Հայաստան․ ՊՆՎերին Լարսը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համարԹիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում Բրյուսելում կքննարկեն Վրաստանի հարցը Սադափե ամպեր՝ Իսլանդիայի երկնքում․ Լևոն Ազիզյան Հրապարակվել է ջրամատակարարման 2025 թվականի ժամանակացույցը. բնակավայրերի ցանկ Թբիլիսիում ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ընդդիմադիր ցուցարարների դեմ (տեսանյութ)23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 17–ամյա Էլեն Բադալյանը դարձավ «Ну-ка, все вместе!» երգի մրցույթի հաղթող (տեսանյութ)Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններինՀալեպում մարտեր են ընթանում զինյալների և սիրիական բանակի միջևԳիտնականները զգուշացրել են ընթրիքի ժամանակ բջջային հեռախոս օգտագործելու վտանգների մասինԳազալցակայանում պայթյունից տուժած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է Վրաստանում այլևս ապահով տեղ չի մնացել․ Զուրաբիշվիլի Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզումRealpolitik. «Կայսրության խանձված թևերը. «պացանների» ժամանակներն անցել են» (տեսանյութ) Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել զինծառայության համար պիտանիության չափորոշիչներումՋրցան մեքենաներ, հատուկ նշանակության ջոկատներ․ իրավիճակը՝ Վրաստանում (տեսանյութեր) ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի ՀայաստանԱվստրալիայում տղամարդը գտել է հնագույն երկնաքարի կտորԴուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները Աննա Հակոբյանը բացատրել է «նորաձև» բառի նշանակությունը Որտեղ ՔՊ-ն պարտվում է, պարզվում է՝ դիմացինը հանցագործ է. Խաչատրյան (տեսանյութ) Հալեպում կրկին վիճակը լարված է. Ազգային Առաջնորդարանը հալեպահայերին հորդորում է խուճապի չմատնվելՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը կոչ է արել խստորեն կարգավորել միգրանտների մուտքը ՌուսաստանԱռևանգել են բրիտանացի մոդելին և նրա 11-ամյա որդուն (լուսանկարներ)Փաշինյանը Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր լիազորությունները փոխանցեց Անտոնիո ԿոստայինԼիբանանի հայ համայնքը կոչ է անում հայերին դուրս չգալ փողոց և չմատնվել խուճապի Զինված տղամարդը ներխուժել է սրահ և անվճար մերսում պահանջելՎերին Լարսի անցակետը կրկին փակ է ԵԽ–ն ափսոսանք է հայտնել ԵՄ-ի վերաբերյալ Վրաստանի կառավարության որոշման համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ԱՄՆ-ում և Ֆրանսիայում կհանդիպի մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետՎանաձորում գազալցակայանի պայթյուն-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ (տեսանյութ)Անկարան արձագանքել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններինՀայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկումԱվարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները «Չայնիի» ոլորաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
Ամենադիտված