Նստակյաց աշխատանքի դառը պտուղները
ԱյլՆոր դարի հիվանդությունը` հիպոդիմանիան, այսինքն ֆիզիկական գործունեության սահմանափակումը, «մեծահոգաբար» մարդկանց է տալիս նոր և նոր հիվանդություններ, փչացնում է նրանց կենսակերպը և ազդում տրամադրության վրա։ Այս մասին գրում է woman.rambler.ru-ն։
Նստակյաց աշխատանքը վնասակար է առողջության համար, որից բուժվելը շատ բարդ է և այն կարող դառնալ խրոնիկական, եթե դուք չփոխեք ձեր ապրելակերպը։
Նախ՝ հասկանանք, թե ինչ վտնագներ է պարունակում նստակյաց ապրելակերպը։
- Տրամադրության անկում
- Թույլ ոսկորներ․ ամրապնդելու համար զբաղվեք վազքով
- Վատ երազներ, վատ քուն, որոնք, կարծես, թթվածնի բացակայություն առաջացնեն
- Մտավոր գործունեության նվազում
Առանց հիվանդությունների և երկարարակեցության համար կատարյալ բաղադրատոմս գոյություն չունի, սակայն․ խորհուրդ է տրվում ձեր կյանքը կարգավորել, աշխատել ձեր տրամադրության վրա, բավարար քնել:
Ֆիզիկական ակտիվությունը միշտ չէ, որ նշանակում է 100% սպորտ: Կարելի է դուրս գալ, զբոսնել բնության գրկում։
Կարող եք նաև ձեր աշխատավայրում քայլել:
Ձեր կյանքը բարելավելու և նստակյաց աշխատանքին փոխարինող վարժություններ կամ որևէ զբաղմունք գտեք, որը ձեզ թույլ կտա բարելավել ձեր կյանքի նորման։