Արոնյանն ու Կարուանան միավոր կիսեցին, Կալսենը նվաճեց հաղթողի կոչումը
ՍպորտԳերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի վերջին` 9-րդ տուրում հայ գրոսմայստերը Լևոն Արոնյանը ուժերը չափեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Միավոր կիսեցին նաև Անանդն ու Սվիդլերը:
Մագնուս Կարլսենը առավելության հասավ Վաշյե-Լագրավի նկատմամբ:
Կարուանան 6 միավորով մնաց երկրորդ տեղում, իսկ առաջատար Մագնուս Կարլսենը նվաճեց հաղթողի կոչումը։
Արկադի Նայդիչի-Գեորգ Մեյեր և Վինսենտ Կեյմեր-Ֆրանսիսկո Վալյեխո պարտիաները չեն ավարտվել:
Նշենք, որ 7.5 միավորով Մագնուս Կարլսենը ապահովեց հաղթողի կոչումը: