Հայտնի է՝ որն է կորոնավիրուսից մահացությունը կիսով չափ նվազեցնելու միջոցը․ Medical Xpress
ԱշխարհԱՄՆ Իլինոյիս նահանգի գիտնականները հայտնում են, որ կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերի գերակշիռ մասը ուներ վիտամին D-ի անբավարարություն։ Մի քանի մայրցամաքների տարբեր հիվանդանոցներից ստացված վիճակագրության վերլուծությունը ցույց տվեց, որ COVID-19-ից բարձր մահացությամբ երկրները, օրինակ՝ Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան, գրանցել են վիտամին D- ի անհամեմատ ցածր ցուցանիշ՝ համեմատած համաճարակի պակաս տուժած երկրների հետ: Հետազոտողները նշում են, որ վիտամին D-ն ոչ միայն ամրացնում է իմունային համակարգը, այլև վերահսկում է այն։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդների մոտ վիտամին D- ի մակարդակի կառավարումը կնվազեցնի կորոնավիրուսային մահացությունը մոտ կեսով: Այս միջոցը հարմար չէ վարակի կանխարգելման համար, բայց կարող է օգտակար լինել այն դեպքում, երբ անհրաժեշտ է նվազեցնել բարդությունների ռիսկը և կանխել մահը արդեն վարակվածների դեպքում: Սա է պատճառը, որ երեխաները ավելի քիչ են հիվանդանում կորոնավիրուսով, քան տարեց մարդիկ։ Աշխատանքի հեղինակները նաև նախազգուշացրել են, որ վիտամին D-ի չափից մեծ դոզան հղի է տարբեր կողմնակի ազդեցություններով: Սակայն վիտամին D-ի օպտիմալ չափաբաժինը COVID-19-ի դեմ պայքարի համար դեռևս որոշված չէ: Մինչ այժմ դրա համար բավարար տվյալներ չկան: