Որքան է կորոնավիրուսով հիվանդ մարդու մոտ մահվան ելքի հավանականությունը՝ ըստ սեռի և տարիքի
ԱշխարհԼեհ գիտնականները մշակել են կորոնավիրուսով վարակվելու դեպքում մահվան հավանականության հաշվիչ։ Ծրագիրը հաշվի է առնում մարդու տարիքը և սեռը, ինչպես նաև տեղեկություններ քրոնիկ հիվանդությունների չորս հիմնական տեսակների մասին: Հաշվիչի ստեղծմանը մասնակցել են բժիշկներն ու համաճարակաբանները: Քրոնիկ հիվանդությունների շարքում, որոնք հաշվիչը հաշվի է առնում, սրտանոթային հիվանդություններն են, արյան բարձր ճնշումը, շաքարային դիաբետը և ուռուցքաբանությունը: «COVID- ից մահվան ռիսկը շատ հստակ կախված է ապրելակերպից և հարակից հիվանդություններից, ներառյալ ճարպակալումը, շաքարախտը, հիպերտոնիկ հիվանդությունը և դրանց բարդությունները», - ասաց հաշվիչի գլխավոր մշակող, բժշկական գիտությունների թեկնածու, Պետեր Բանդոշը: Ըստ հաշվիչի՝ կորոնավիրուսով վարակված առանց քրոնիկ հիվանդությունների մարդու մոտ մահվան ելքի հավանականությունը 1 % է։ 30 տարեկան տղամարդու համար կորոնավիրուսով վարակվելու դեպքում մահանալու վտանգը կազմում է 0,03%, իսկ կնոջ համար` 0,02%: 80 տարեկան հասակում շաքարախտով և ուռուցքաբանությամբ տղամարդու համար այն կազմում է 25, 86%, իսկ նույն տարիքի և նույն հիվանդություններով կնոջ համար՝14,03%: