Ոստիկանները բերման ենթարկեցին «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանին և առգրավեցին դագաղը
ՀասարակությունԵրևանում մի խումբ քաղաքացիներ այսօր` սեպտեմբերի 25-ին, բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց` տեղադրելով այնտեղ «Նիկոլ, մարդասպան» գրությամբ պաստառ, դագաղ, որի վրա գրված էր «1240 մահ», մեծ շիշ, որի վրա գրված էր «տնական օղի» և պինցետ:
Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակից, «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանին և առգրավվեցին դագաղը:
Լրագրողի հարցին, թե ինչու են իրեն բերման ենթարկում` Նարեկ Մանթաշյանը պատասխանեց. «Կասկածում են, որ դագաղի մեջ կարող է պայթուցիկ նյութեր լինել, տանում են պարզաբանման»:
«Այս իշխանությունը մահերին նայում է մատերի արանքով, մահերին նայում են՝ որպես իրենց հերթական քաղաքական ակցիայի: Ավելի խորհրդավոր դարձնելու համար, ես բերել եմ այս դագաղը, որ հասկանան, որ ամեն դագաղը մեկ մարդու կյանք է: Ես այն չեմ բերել, ինչ- որ մեկի մահը ցանկանամ, ես իրենցից տարբերվում եմ իմ մարդկային որակներով , մենք իրենց նման չենք, որ դագաղը տանենք կենդանի մարդկանց տներին դնենք, սա ընդամենը խորհրդանիշ է, որ թե ինչ որ մեկի մահի կամեցողություն»,- նշեց նա: