Մոսկվայում տեղի կունենա ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հանդիպում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիան հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հանդիպում: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարել էին, որ Ռուսաստանից ակնկալում են «ավելի շատ հստակություն» Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի պայմանների և համաձայնության վերաբերյալ։