Մարդկության ճակատագիրը չի կարելի թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը. Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ աշխարհի ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ երկրների» ողորմությանը:
«Մարդկության ճակատագիրը չի կարելի և չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը: Մինչ աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները արմատական վերափոխումների են ենթարկվում, անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնում է նույնը: Փոփոխությունների պահանջներին չլսելը նշանակում է համառորեն փորձել պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած ստատուս քվոն», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում` այս երկիր կատարած այցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ներառելով նոր երկրներ, բացի այդ, նա խոսել էր Ղրիմի նկատմամբ Թուրքիայի իրավունքների մասին: