Գիշերը 12-ից սկսած՝ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր կտեղադրի. Արմեն Գրիգորյան
ՏեսանյութերԱդրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»,- նշել է Գրիգորյանը։
Մանրամասները` տեսանյութում: