Բրիտանիայում հայտնաբերվել է «դելտակրոն» կորոնավիրուսի մուտացված շտամ. Daily Mail
Համաշխարհային ՄամուլԲրիտանացի համաճարակաբանները հայտնել են SARS-CoV-2 վիրուսի նոր մուտացված շտամի առաջացման մասին։ Ինչպես նշում է Daily Mail-ը, վիրուսի մեջ հայտնաբերվել են տարրեր, որոնք առկա են ինչպես «օմիկրոն», այնպես էլ «դելտա» շտամում, ինչի կապակցությամբ այն ստացել է «դելտակրոն» անվանումը, հաղորդում է Gazeta.ru-ն։
Ենթադրվում է, որ մուտացիան առաջացել է մի մարդու մոտ, ով միաժամանակ վարակվել է երկու շտամով։
Այնուամենայնիվ, փորձագետներն առաջարկում են խուճապի չմատնվել, հաշվի առնելով, որ նոր շտամով վարակվելու դեպքերը բավականին քիչ են, և ընդհանուր բնակչությունն արդեն մասամբ ձևավորել է կոլեկտիվ իմունիտետ ինչպես «դելտայի», այնպես էլ «օմիկրոնի» նկատմամբ։
«Այսպիսով, տեսականորեն այն չպետք է չափազանց մեծ վտանգ ներկայացնի: Իհարկե, ոչ ոք չի կարող ամեն ինչ հստակ կանխատեսել, բայց այս պահին ես այնքան էլ անհանգստացած չեմ», - ասել է պրոֆեսոր Փոլ Հանթերը Արևելյան Անգլիայի համալսարանից: