Ահազանգ է ստացվել, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: Այս պահին Նախագահի տուն են ժամանում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կինոլոգներն ու սակրավորները: