Բայրամովը ՌԴ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
Աշխարհ«Հայաստանի հայտարարությունները, հռետորաբանությունն ու սադրանքները խաթարում են կայուն խաղաղությունը տարածաշրջանում»,– այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ընդունելով ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Նրա խոսքով՝ «հայկական կողմի հայտարարությունները, հռետորաբանությունն ու սադրանքները, որոնք խարխլում են խաղաղության օրակարգը և ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, խաթարում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերն ու նախաձեռնությունները»։
«Նախարարն ընդգծել է նաև Ադրբեջանի ներքին գործերին Հայաստանի միջամտության անթույլատրելիության մասին»,– ասված է հաղորդագրության մեջ։