Արարատում իրանական բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, առաջացել է գազի արտահnսք Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել «ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում». Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Մհեր Գրիգորյանը զրուցել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ (տեսանյութ) Նախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Գազ չի լինի 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ցրել են ցուցարարներին․ 16 մարդ է ձերբակալվել (լուսանկարներ) Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը Կարեն Սարուխանյանը՝ իր և Վահագն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին 

Հերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» Հայաստան

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ պաշտոնավարումը շարունակելու դեպքում պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, որում, ինչպես հասկանում ենք պաշտոնական Երևանի և Բաքվի խոսույթներից, տեղ են գտնելու նաև կետ կամ կետեր՝ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցի «փախստականների» վերդարձի մասին:

Խոսքը` Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։

Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարությունը։ Ասում էին, թե, ստացված տեղեկության համաձայն, եռակողմ հանդիպմանը քննարկվել է «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը։ Նշում են, որ սա պատմական քայլ է, Հայաստանից «վտարված» յուրաքանչյուր ադրբեջանցի քայլեր կձեռնարկի վերադառնալու համար։ Ու Հայաստանի կառավարությանն էլ ուղիղ երկխոսության կոչ են անում։ Շառլ Միշելի՝ Բրյուսելում հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ որևէ խոսք չկա փախստականների մասին։ Հայաստանի արտգորնախարարությունը, վարչապետի աշխատակազմը, սակայն, այս տարածված տեքստը չեն հերքել։ Ադրբեջանը միշտ շահարկել է իր փախստականների հարցը, անգամ նրանց համար պայմաններ չի ստեղծել, որպեսզի շահարկելով՝ գրանտներ ստանա, քաղաքականհարցեր լուծի։ Իսկ հիմա, արդեն, Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու շանս է ստանում և խոսքը 250-ից 300 հազար ադրբեջանցիների մասին է: Բաքվից, Սումգայիթից, Գանձակից և Ադրբեջանի այլ քաղաքներից բռնագաղթած մի քանի հարյուր հազար հայ փախստականներին ներկայացնող ՀԿ-ների անունից ևս տարածվեց հայտարարություն, որ իրենք ողջունում են իրենց նախկին բնակավայրեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկումը։

Հայաստանի և Ադրբեջանի փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի հարցը բավական զգայուն է և պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում՝ երկու ժողովուրդների հաշտեցման համատեքստում: Այս մասին էլ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

 Ադրբեջանական լրատվադաշտին հետեւելիս կարելի է նկատել, որ հեռուստատեսությամբ վերջին շրջանում ռեպորտաժներ են պատրաստում, հարցազրույցներ անում 88-90-ականներին Հայաստանից Ադրբեջան արտագաղթած ադրբեջանցիների հետ, եւ նրանք պատմում են, որ, ասենք՝ Երեւանում ես ապրում էի դիցուք՝ այս կամ այն տարածքում, հիմա եթե հնարավորություն լինի` կվերադառնամ։ Ադրբեջանցի փախստականների վերադարձի լոկացիաները բազմազան են․ խոսքը գնում է Սյունիքի, Մասիսի, Վեդիի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մասին՝ Հայաստանի եւ Երեւանի բոլոր սահմանամերձ հատվածների մասին։ Հայկական կողմը չի հերքել, որ ստորագրվելիք պայմանագրում կարող է նաև նման կետ ներառվել, ինչը արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս: Սա ոչ այլ ինչ է, քան ական՝ Հայաստանի անվտանգության տակ: Բնական է, որ որևէ խաղաղ համակեցություն պարզապես հնարավոր չէ պատկերացնել և, ամենայն հավանականությամբ, նշված տարածքներում բնակվող հայ բնակչությունը պարզապես հեռանալու է այլ մարզեր կամ Երևան: Բացի այդ, ադրբեջանցիների առկայությունը ՀՀ սահմանակից հատվածներում մշտապես հնարավորություն է տալու Բաքվին սադրանքների դիմել և վերջիններիս պաշտպանելու նպատակով հարձակումներ գործել, ինչու ոչ նաև ռազմական լայնածավալ գործողություններ սկսել: Ի՞նչ է անելու այս դեպքում Նիկոլ Փաշինյանը, նորից հայտարարելո՞ւ է, որ պետք է սառնասրտորեն դիտենք և թույլ չտանք Երևանը կամ Կոտայքի մարզը ներառել կոնֆլիկտի մեջ:

Ակնհայտ է, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, ապա նա ստորագրելու է խաղաղության պայմանագիրը հենց վերը նշված կետերով՝ հերթական ականը դնելով ՀՀ ազգային անվտանգության տակ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
TikTok-ը դեռահասներին կարգելի գեղեցկության ֆիլտրեր օգտագործելԱրարատում իրանական բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, առաջացել է գազի արտահnսք Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել Ֆրանսիայում կրկին պահանջել են Մակրոնի հրաժարականը «ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում». Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Մհեր Գրիգորյանը զրուցել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ (տեսանյութ) Պուտինն իր «Օրեշնիկով» ցանկանում է ձախողել Թրամփի՝ պատերազմին վերջ տալու ջանքերը․ ԶելենսկիՆախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Հյուսիսային ԿորեաՓողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Գազ չի լինի 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ցրել են ցուցարարներին․ 16 մարդ է ձերբակալվել (լուսանկարներ)Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 29ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը Կարեն Սարուխանյանը՝ իր և Վահագն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասինՓաշինյանը շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահին և հրավիրել Հայաստան Պուտինը նոր պաշտոնի է նշանակել Արցախում ռուսական խաղաղապահ միավորման նախկին հրամանատար ՄուրադովինՇղթայական ավտովթար՝ Երևանում. կա տուժած Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտումՎանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը․ Shamshyan Նոյեմբերի 29-ի աստղագուշակԱրգելափակումից դուրս է բերել 37 տրանսպորտային միջոց․ ՆԳՆՌուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Իսկ մեզ շարունակում են համոզել, թե «մի չռթիկ էլ, մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի». Կարեն Վրթանեսյան Ինչ իրավիճակ է Լարսում«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում է Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան Ջուր չի լինիՊՆ Արմավիրի ուսումնական զորամասի զինվորների գուլպաները ո՞վ է լափել․ Հովսեփ Խուրշուդյան«Ժողովուրդ». Բնակարան, 7,5 մլն դրամ. 3,000 դոլար ավանդ, 10 մլն դրամ բանկային հաշվում. ՆԳՆ նոր փոխնախարարի հայտարարագիրը«Ժողովուրդ». ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն«Ժողովուրդ». ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել«Հրապարակ». Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել էԻնչու է արևմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել. «Հրապարակ»Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ»Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»Իշխանություն ունեցողներն ավելի հաճախ են «ձախ գնում» Եթե դիմավորեք 2025 թվականը այս հագուստով, երջանիկ չեք լինի Լույս չի լինի. հասցեներ «Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում, նա ապահով վիճակում չէ»․ Վլադիմիր Պուտին Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին «Բայդենի հայտարարությունը կարևոր էր, բայց ուշացած»․ Էրդողան Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Հայհիդրոմետից մինչև -15 աստիճան ցրտի մասին են հաղորդում Փառք հզոր ու հայրենասեր հրամանատարին, ով պատմության մեջ մնաց միակ հողահավաք ու հայրենիք չծախած Զորավար․ Մնացականյան
Ամենադիտված