
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթ...

Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք ու այլ ապրանքներ արտահանող և ներկրող բեռնատարներն արդեն 5-րդ օրն է՝ Լարսի անցակետի հերթերում են: Մինչ բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց ապրանքը ճանապարհին փչանում է, իսկ ռուսական կողմը բեռի մի մասը հետ է ուղարկում՝ հիմնականում փաստաթղթային խնդիրներն ընդգծելով, ՀՀ կառավարության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են, որ Լարսի անցակետի փակվելը մեր վրա որևէ ազդեցություն չի թողնի, եթե հայկական բիզնեսն արտահանման և ներմուծման նոր շուկաներ գտնի։ Առանցքային բառն այստեղ «եթ...

Նոյեմբերի 29-ին, ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում ինչպես նաև Ազատամուտ ...

Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24000 դրամ։ Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագիծն ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափելուն: 2017-ին ը...

Շարունակելով վերլուծել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունն՝ այսօր կանդրադառնանք ԲՏԱ նախարար Ռոբերտ Ղուկասյանին: Եվ այսպես, մայիսին իշխանությունները հայտարարեցին հայկական արբանյակի գործարկման մասին, սակայն մինչ օրս դրա աշխատանքի արդյունքները չեն հրապարակվել։ Նախարարությունն արբանյակից լուսանկարներ է հրապարակել միայն մեկ անգամ, սակայն մշակված և ցածր որակի։ Այս առումով ԲՏԱ նախարարությունը հայտնվեց քննադատության ալիքի տակ: Հաջորդ իրադարձությունը շատ ավելի նման էր սկանդալի, քան այս մեկը: Կառավարությ...

103 տարեկանում մահացել է Թամանյան լեգենդար դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: Վետերանն անցել է ամբողջ պատերազմը և հասել Բեռլին։ Անդրանիկ Գևորգյանը Ռայխսթագի մոտ քոչարի պարած զինվորներից մեկն էր։