ԱԱԾ-ն 49,5 մլն դրամով 7 ավտոմեքենա է ձեռք բերել
SocietyԱզգային անվտանգության ծառայությունը 2019-ին 7 ավտոմեքենա է ձեռք բերել, ծախսելով 49 մլն 470 հազար դրամ: Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանը:
«2019թ. ընթացքում տրանսպորտային միջոցներով ապահովության բարելավում միջոցառման ծախսերը կազմել են 49 մլն 470 հազար դրամ կամ նախատեսվածի 99,9%-ը: Գնվել են 3 «Կիա Ռիո» և 4 հատ «Հյունդայ Ակցենտ» մեքենաներ: Դրանք էկոնոմ դասի են, մենք շատ ծախս չենք արել»,- ասաց Մարտիրոսյանը: