Նեյմարը ապաքինվել է և կարող է խաղալ «Մարսելի» դեմ
Sport«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ապաքինվել է վնասվածքից և հնարավորություն ունի խաղալու «Մարսելի» հետ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում, ասել է Փարիզի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: Դեկտեմբերի կեսից բրազիլացին խաղադաշտ դուրս չի եկել ոտքի վնասվածքի պատճառով։ «Նեյմարը լավ է, և մենք որոշում կկայացնենք ավելի ուշ՝ նա խաղում է, թե ոչ», - Պոչետինոյին մեջբերում է ՊՍԺ-ի կայքը: «Կիլիան Մբապպեն նույնպես գտնվում է կատարյալ մարզավիճակում: Մենք մտածում ենք վաղվա տարբեր տարբերակների մասին հնարավորինս մրցունակ թիմ ունենալու համար: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում «Մարսելի» դեմ խաղը երկրպագուների, ակումբում աշխատող մարդկանց համար: Մենք հպարտ ենք, որ Փարիզը ներկայացնում ենք նման կարևոր հանդիպումներում, - ասել է Պոչետինոն: