Ռուսաստանում այսուհետ միգրանտները պետք է տիրապետեն ռուսերենին և ՌԴ պատմությանը
WorldՌԴ կառավարությունը հավանություն է տվել օտարերկրյա աշխատողների համար ռուսաց լեզվի, ՌԴ պատմության և օրենսդրության հիմունքների իմացության նվազագույն մակարդակի պահանջներին: Հայտնում է РИА Новости-ն։
Այսպիսով, միգրանտները պետք է ազատ խոսեն սոցիալ-կենցաղային և որոշ այլ մասնագիտական թեմաներով։ Մասնավորապես, դա վերաբերում է աշխատանքի ընդունվելուն, հիվանդանոցում խորհրդատվություններին և ոստիկանություն դիմելուն։ Նրանք նաև պետք է կարողանան անհրաժեշտ փաստաթղթերն ու դիմումները լրացնել:
Ռուսաստանի պատմության քննություն հանձնելիս օտարերկրացիները պետք է իմանան կարևոր իրադարձությունների մասին, խոշոր քաղաքների անուններն ու պետական գլխավոր տոները: Բացի այդ, երկրի տարածքում գտնվելու ժամանակ նրանք պետք է ծանոթ լինեն իրենց հիմնական իրավունքներին, ազատություններին և պարտականություններին։
Այս պահանջները, որոշ բացառություններով, վերաբերում են նաև նրանց, ովքեր ծրագրում են միայն ժամանակավորապես ապրել Ռուսաստանում։