Նորաձևության ապրանքանիշը մեղադրվում է անօթևանի կերպարները կրկնօրինակելու մեջ (լուսանկարներ)
PhotosԼվովցի (Ուկրաինա) լուսանկարիչ Յուրի Դյաչիշինը նկատել է, որ VTMNTS ապրանքանիշը, որը ֆրանսիական Vetements ապրանքանիշի նախագիծն է, կրկնօրինակել է լվովցի անօթևան Սլավիկի կերպարները: Корреспондент-ի հաղորդմամբ` նա այս մասին հայտարարել է Facebook-ում և ներկայացրել «ֆոտոապացույցներ»:
«Ինչպես ավելի վաղ արդեն ասել եմ, Slavik's Fashion-ը շատ դիզայներների է ոգեշնչել, բայց ոչ բոլորն են դա խոստովանում: Հատկապես ոգեշնչվում է Vetements ապրանքանիշը, բայց եթե առաջին անգամ նրանք գոնե հիշել էին Vogue Paris-ի մեկնաբանության մեջ, ապա նոր հավաքածուի դեպքում, որը թողարկվել է VTMNTS 2022 ապրանքանիշի ներքո, ոչ: Հետաքրքիր է, որ այս անգամ որոշ «ֆրագմենտներում» ուղղակի copy-past է»,- գրել է լուսանկարիչը:
«Ամենանորաձև անօթևանը» հայտնի է դարձել Դյաչիշինի շնորհիվ, ով լուսանկարել էր նրան 2011-13 թվականներին: Հեղինակը պնդում է, որ Սլավիկ անունով տղամարդը ոչ միայն ամեն օր փոխում էր իր հանդերձանքը, այլ նաև կանոնավոր և նորովի հարդարում մազերն ու մորուքը:
Slavik’s Fashion ֆոտոնախագիծը մեծ ճանաչում է ձեռք բերել աշխարհով մեկ: Նշվում է, որ 2013 թվականի սկզբին տղամարդն անհետացել է Լվովի փողոցներից:
2016 թվականին Vogue Paris ամսագրին տված հարցազրույցում Vetements ապրանքանիշի հիմնադիրներից մեկը` Դեմնա Գվասալիան, նշել էր, որ իր առաջին հավաքածուի վրա աշխատելիս ոգեշնչվել է նաև այդ լուսանկարներով: