Ժիրինովսկու ավագ որդին և նախկին կինը չեն եկել նրա հրաժեշտի արարողությանը. MK
World![Ժիրինովսկու ավագ որդին և նախկին կինը չեն եկել նրա հրաժեշտի արարողությանը. MK](/timthumb.php?src=disc/08-04-22/57a67d70733a13293cf7709fb047e306.jpg&w=780)
LDPR-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ավագ որդին՝ Իգոր Լեբեդևը, և քաղաքական գործչի նախկին կինը՝ Գալինա Լեբեդևան, չեն եկել նրան հրաժեշտ տալու, հայտնում է MK.ru-ն։
Ժիրինովսկին երեք երեխա ունի՝ ավագը՝ Իգորը, կրում է մոր ազգանունը, միջնեկ որդին՝ Օլեգը, վերցրել է հորական պապի՝ Էդելշտեյնի ազգանունը, իսկ քաղաքական գործչի դուստրը՝ մոր՝ Պետրովա ազգանունը։ Մամուլի տեղեկությունների համաձայն, Լեբեդևը վերջերս տարաձայնություններ է ունեցել հոր հետ, մասնավորապես այն պատճառով, որ Լեբեդևը դժգոհ է եղել նրա կադրային որոշումներից։
Մինչդեռ անցյալ տարի ինքը՝ Ժիրինովսկին, ասել էր, որ որդու հետ չի վիճաբանել։
![](banners/armflix.jpg)