Armenia remains full member of CSTO, all obligations towards this country are preserved in full: Tasmagambetov Adoption of 'Transparency of Foreign Influence' law is Georgia's victory: Kobakhidze In his message Pashinyan reaffirms the fact and scale of the Armenian Genocide – Greg Sarkissian to Lemkin Institute Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov 

Կուտակայինի կայունությունը կախված է իշխանության նկատմամբ վստահելիությունից. Սուրեն Պարսյան

Blogosphere

2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ մեծ անվստահությունը պայմանավորված է քաղաքական գործոնով։ Այսինքն՝ մարդիկ դեմ էին պարտադիր կուտակայինին, քանի որ չէին վստահում նախկին իշխանությանը։ Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը.

«Մինչդեռ, իրականում սա էլ հերթական միֆերից է, որն ապացուցվեց 2020 թվականի(կորոնավիրուսով պայմանավորված) և 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարդկանց կուտակած միջոցների արժեզրկմամբ կամ կորստներով, երբ գործող իշխանությունը բավարարվեց հերթապահ, ոչինչ չասող հայտարարություններով։ Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում երկու անգամ կուտակային ակտիվների արժեքն զգալի անկում է գրանցել։

Մինչ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներից շատերն ակտիվ պայքարում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, ավելին, Նիկոլ Փաշինյանն այն ընդդիմադիր պատգամավորներից մեկն էր, ով դիմել էր Սահմանադրական դատարան։ Տեղին է հիշեցնել, որ 2017 թվականին Փաշինյանի կողմից ղեկավարվող «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում որպես նախընտրական խոստում նշված էր, որ դաշինքը կչեղարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը և կձեռնարկի կամավորության հենքի վրա կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցումը: Ինչևէ, իրավիճակը փոխվեց մեկ օրում, երբ նրանք վերցրեցին ամբողջ իշխանությունը։ Հետևաբար, զուտ կենսաթոշակային համակարգի կայունության տեսանկյունից ինչպե՞ս կարելի է վստահել մի թիմի, որն իշխանության գալով, չեղարկելու փոխարեն, ամբողջությամբ ներդրեց պարտադիր կուտակայինը։

Առհասարակ, պարտադիր կուտակայինի նման լայնամասշտաբ և երկարաժամկետ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է լայն հանրության աջակցությունը և վստահությունը. դա որևէ կապ չունի տվյալ պահի իշխանությունների օրինականության կամ վստահության հետ. սա սերունդների հարց է: Անշուշտ, վերջին տարիներ ընթացքում ներդրվել են մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս կուտակայինի մասնակցին տեղեկանալ իր հաշվիներում կուտակված գումարների չափի և շարժի մասին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ կուտակային կենսաթոշակների իրական արդյունքները հնարավոր է փաստացի տեսնել և գնահատել առնվազն 20-25 տարի հետո, մասնակիցները արդարացիորեն չեն վստահում: Բացի այդ, ո՞վ գիտե՝ 20-25 տարի հետո, ո՞վ է լինելու իշխանություն, և ներկայիս պարտադիր կուտակայինի ներդրողները, ո՞ր երկրում կգտնվեն և ի՞նչ պատասխանատվություն կստանձնեն։

Հարկ է նաև նշել, որ կենսաթոշակային բարեփոխումների համար հանրային աջակցություն և կարծիք ստանալու համար երբեմն երկրները դիմում են հանրաքվեի կամ պլեբիսցիտի օգնությանը: Օրինակ՝ 1996 թվականին Նոր Զելանդիայում նոր ձևավորված կոալիցիոն կառավարությունը ներկայացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթը, որը 1997 թվականին դրվեց հանրաքվեի: Հանրաքվեի մասնակիցների 91.8 տոկոսը քվեարկեց դեմ, միայն 8.8 տոկոսը՝ կողմ: Արդյունքում՝ նորզելանդացիները մերժեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չնայած նրան, որ մեկ տարի առաջ ընտրել էին այդ նույն իշխանությանը։

Պարտադիր կուտակային համակարգի ռիսկայնությունը կախված է քաղաքական և տնտեսական տատանումներից։ Օրինակ՝ արժեթղթերի շուկայի ճգնաժամերը պարբերաբար են լինում, և դրանք չեն կարող զսպել իշխանությունները, անկախ նրանից թե ընտրությունների ժամանակ որքան քվե են ստացել։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, որ նույնիսկ զարգացած և ֆինանսական կայունություն ունեցող երկրներում սնանկանում են մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր՝ աղքատ ծերության դատապարտելով հազարավոր մարդկանց։ Ֆինանսական ռիսկերը չափազանց մեծ են, իսկ կորուստները՝ անխուսափելի։

Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Արցախյան շարժումը և 2020 թվականի պատերազմը, Սպիտակի երկրաշարժը, Խորհրդային Միությանը փլուզումը, դրամի ներմուծումը, դրամի պարբերական կտրուկ արժեզրկումները, ներքին քաղաքական և տնտեսական ցնցումները։ Միաժամանակ Եվրոպայում ազգային դրամները փոխարինվեցին եվրոյով, միավորվեցին և բաժանվեցին երկրներ, փոխվեց միգրացիոն ռեժիմը, ավարտվեց «սառը» պատերազմը, եղան մայրցամաքի վրա ազդող քաղաքացիական պատերազմներ։ Ներկայումս էլ շարունակվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, նոր ռազմաքաղաքական բևեռներ են առաջանում և այլն։

Հետևաբար, մի քանի տասնամյակի ժամանակահատվածը շատ երկար է և ռիսկային նմանատիպ ծրագրերի իրականացման համար, որտեղ ներքին ռիսկերին գումարվում են նաև տարածաշրջանային և համաշխարհային ռիսկերը։

Առկա խնդիրների վերաբերյալ տեղեկացված լինելու համար առաջարկում եմ ծանոթանալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» թիվ 6 վերլուծությանը https://bit.ly/2J8FHh4» ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia remains full member of CSTO, all obligations towards this country are preserved in full: TasmagambetovArmenia's Foreign Minister discussed with his Georgian counterpart upcoming programs aimed at strengthening strategic cooperationUkraine can strike Russian targets with Dutch F-16s – Minister of Defence of the NetherlandsFirst truck from China arrived in Armenia within framework of 'Crossroads of Peace' projectAdoption of 'Transparency of Foreign Influence' law is Georgia's victory: KobakhidzeIn his message Pashinyan reaffirms the fact and scale of the Armenian Genocide – Greg Sarkissian to Lemkin InstituteTurkish police detained 13 participants in attack on SOCAR officeArmenia will join the AIIB - NA committee approvedAzerbaijani state apparatus continues to disseminate false scientific theses on international platforms – “Geghard” SAF37 presidential candidates registered in Iran within four daysIn 2023, 839 displaced Nagorno-Karabakh families benefited from housing provision programTigran Avinyan invited Kyiv Mayor to YerevanHakan Fidan and Ali Bagheri Kani discussed situation in Gaza StripZelensky and Austin discussed supply of F-16 fighter jets to Kyiv, strengthening of Ukraine's air defense systemDelegation led by Alen Simonyan leaves for Slovenia on official visitWithdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day
Most Popular