ICC seeking arrest warrants against Netanyahu, Gallant and Hamas leaders Ruben Rubinyan receives members of Social-Democratic Faction of German Bundestag We wish strength and steadfastness to the pious Iranian people: Suren Papikyan Ameriabank's Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFC Minister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of Iran US could sanction Georgia politicians to ‘defend democracy’: Politico Iran declares 5 days of mourning after president Raisi killed in helicopter crash Iran vice president confirms President Raisi’s death Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflection EU Mission in Armenia hosted delegation of Netherlands Embassy 

Նախագիծն էական նշանակություն է ունենալու պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին. նախարարը՝ ատեստավորման մասին

Society

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայողների համար սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով»,-ասաց Պապիկյանը:

Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայում զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր: Իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման՝ պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռք բերման օրվանից: Զբաղեցրած պաշտոնում ատեստավորված և հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու կրկին ատեստավորման՝ յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

Փաթեթն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո առաջարկներ էին ներկայացվել «Հայաստան» խմբակցությունից: Պապիկյանի խոսքով՝ դրանք չեն ընդունվել հիմնավոր պատճառաբանությամբ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը  նշեց՝ ընդունված է, որ ատեստավորումը մասնագիտական առաջխաղացման համապատասխանելիության հարց է:

Սակայն պատգամավորի կարծիքով՝ նախագծով ատեստավորումը դառնում է աշխատավարձի, հավելավճարի, գումարի հետ կապված հարց, այլ ոչ թե մասնագիտական առաջխաղացման, համապատասխանելիության:

Նախարարը պատասխանեց, որ դա ամենևին էլ այդպես չէ:  Այն զինվորականը, որը 3 տարվա ընթացքում չի ատեստավորվի, ինչ-որ փուլում նրա պայմանագիրը չի երկարաձգվի: «Մենք մտցնում ենք մի համակարգ, երբ պաշտոնի առաջխաղացումը բխելու է նրանից, թե ինչ բնութագիր ունի տվյալ զինվորականը, նրա վերադաս հրամանատարությունն իր ծառայության ընթացքում ինչպես է բնութագրում տվյալ անձին: Այս ատեստացիոն համակարգը միայն աշխատավարձի մասին չէ, այն ունի խորը բովանդակություն, այն մեր պատկերացրած զինվորականի մասին է՝ զինվորականի պահվածի, կեցվածքի, էության, և ընդհանրապես այն բովանդակության, որին ձգտում ենք բոլորս»,-ասաց Պապիկյանը:

Նա հավելեց՝ նախագիծը լուծում է մի քանի խնդիր, կարևորներից մեկը սոցիալական խնդիրն է, երկրորդը՝ մոտիվացիան, երրորդը՝ կադրային բանկ ստեղծելը: «Այս նախագիծը, այս նախաձեռնությունը էական նշանակություն է ունենալու պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին»,-ընդգծեց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց՝ կառավարության որևէ նախաձեռնության, որը ենթադրում է ԶՈՒ-ում հավելավճար տալուն, չեն կարող դեմ լինել, սակայն, հաշվի առնելով, որ իրենց մտահոգությունները չեն փարատվել իրենց առաջարկներով, քվեարկությանը չեն մասնակցի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armen Grigoryan briefs German lawmakers on process of democratic reformsAzerbaijan’s Aliyev: Agreements reached with Armenia on border delimitation, demarcationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsICC seeking arrest warrants against Netanyahu, Gallant and Hamas leadersBenny Gantz demanded from Netanyahu plan of action in Gaza after warRuben Rubinyan receives members of Social-Democratic Faction of German BundestagInternational Criminal Court Prosecutor requests warrants for Netanyahu and Hamas leadersWe wish strength and steadfastness to the pious Iranian people: Suren PapikyanAmeriabank's Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCDollar, euro gain value in ArmeniaSlovakia PM's health condition improving, doctors sayParliament of Georgia intends to cancel President's veto of law 'On Transparency of Foreign Influence'Tavush for the Homeland movement leader Archbishop Galstanyan manages to reach Armenia’s Kirants villageSyria declares official mourning for death of Iranian PresidentMinister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of IranUS could sanction Georgia politicians to ‘defend democracy’: PoliticoAsteroid explodes in the sky of SpainEU offers condolences for death of Iranian President, other officialsMFA spox about Raisi visit: Official information is given about high-ranking officials’ confirmed visits to ArmeniaArmenia Security Council chief to leave for Qatar on working visitHead of Armenia’s Kirants village: 2 houses, 3 train car cabins to pass under Azerbaijan controlIran's first vice president Mohammad Mokhber to become interim president before new electionsIran declares 5 days of mourning after president Raisi killed in helicopter crashIran President Raisi’s funeral to be held Tuesday in TabrizAmbassador Nilakshi Saha Sinha: Armenia-India defense cooperation is going very wellThree best iPhones to buy in 2024President of Dominican Republic re-electedYerevan Municipality's construction and improvement department has a new headArmenian President conveys condolences to government and people of IranArmenia commemorative coin dedicated to Charles Aznavour's 100th birth anniversary is put into circulationAndroid 15 will increase attery life of smartphones by several hoursLarge number of police forces are brought to Armenia’s Kirants villageIran vice president confirms President Raisi’s deathArmenia PM: I express my solidarity with Iran government, people, wishing strength, steadfastness at this difficult timeCharles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflectionNew method of fraud: How do criminals steal people's money?Enhanced security measures are introduced at Sochi airportGeorgian president vetoes 'foreign agents' billEU Mission in Armenia hosted delegation of Netherlands EmbassyPutin told Tokayev about his impressions of his visit to ChinaArmenia's Foreign Minister presented to his Swiss counterpart recent developments in process of normalization of relations with AzerbaijanArarat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCEUS Special Forces open permanent base in PolandHow to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform
Most Popular