Acting FM on ‘Zangezur corridor’: Iran is against changes in regional borders France's Macron calls a snap legislative election after defeat in EU vote Prime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacy Armenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperation Ararat Mirzoyan and Zhang Ming had private conversation Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Yemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sources Gevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha Sinha Actions of Georgian authorities endanger European future of Georgia: Miller World leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landings 

Մարտի 1-ի գործով քննչական խմբի քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները․ նախաքննության ավարտ

Right

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2008թ. հունիսի 23-ից 2011թ. հունվարի 11-ը հանդիսանալով 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննչական խմբի քննիչ, գործի իրական հանգամանքները, այդ թվում՝ նշված իրադարձություններին ՀՀ զինված ուժերի ներգրավածությունը հերքելու ու չբացահայտելու, դրանով իսկ քրեական գործի քննությանը սխալ ուղղություն տալու նպատակով ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Գ. Կ.-ի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ. Մ.-ի դրդմամբ, քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ի հետ միասին ոստիկանության այլ ծառայողների միջոցով չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այդ թվում՝ կազմել և քրեական քրեական գործին կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքը:

Մասնավորապես՝ Գ. Կ.-ից և Գ. Մ.-ից ստացած ապօրինի ցուցումների համաձայն՝ նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա, նշված քրեական գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում քննիչ Ա. Հ.-ն և քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ն 2008 թվականի հուլիս-օգոստոսին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և հայտնել, որ քննարկվող իրադարձությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված հրազեններից կրակված 5,45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներից շուրջ 1000-ը փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի հրազեններից կրակված պարկուճներով, ինչպես նաև կազմակերպել 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից անգնդակ փամփուշտներով հրազեն գործադրելու փաստով արդեն իսկ անցկացված և քրեական գործի նյութերին կցված ծառայողական քննության նյութերը՝ զեկուցագրերն ու վերջնական որոշումը փոխելու և ոստիկանության զորքերի ծառայողների ցուցմունքները վերոհիշյալ զեկուցագրերին համահունչ արձանագրելու  գործընթացը:

Այնուհետև ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացրած ոստիկանության զորքերի համապատասխան աշխատակիցներին ամրակցած ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ, ապա՝ շուրջ 1000 հատ պարկուճները տարել են Հատուկ քննչական ծառայություն և հանձնել քննիչ Ա. Հ.-ին: Դրանից հետո պարկուճները տրամադրվել են հիշյալ դատաձգաբանական փորձաքննությունը կատարող, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ա. Հ.-ին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջինս  նշված պարկուճները փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճներով:

Դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները փոխելու գործընթացին զուգահեռ՝ նույն ժամանակահատվածում Ա. Հ.-ն քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ի և մյուսների հետ միասին կազմել և քրեական քրեական գործին են կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր: Մասնավորապես՝ Վ. Հ.-ի հրահանգով քննչական խմբի առանձին քննիչներ, այդ թվում՝ Ա. Հ.-ն, 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անգնդակ փամփուշտներով հրազեն օգտագործած ծառայողներից 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին վերցրել և քրեական գործին են կցել հիշյալ օրը ծառայության ընթացքում իրենց ամրակցված ինքնաձիգներից իբրև մարտական փամփուշտներ կիրառած լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող զեկուցագրեր, իսկ ՀՀ ոստիկանության զորքերի ղեկավարությունը կրկին Վ. Հ.-ի հրահանգով հետին ամսաթվով կազմել է հիշյալ զեկուցագրերին համահունչ, իրականությանը չհամապատասխանող, ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից իբրև ստեղծված իրավիճակում մարտական փամփուշտներով զենքի օգտագործումն իրավաչափ դիտելու մասին վերջնական որոշում:

Միաժամանակ Վ. Հ.-ի հրահանգով քննչական խմբի առանձին քննիչներ, այդ թվում՝ Ա. Հ.-ն, հրազեն կիրառած հիշյալ ծառայողների անվամբ քրեական գործում առկա որպես վկա հարցաքննության արձանագրությունները փոխել և նրանց տվյալներով համակարգչային եղանակով խմբագրել են զեկուցագրերին նույնաբովանդակ՝ իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքներ այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացրած ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց ամրակցված, ընդհանուր 24 միավոր զենքերից մարտական փամփուշտներով կրակոցներ են արձակել, որով կոծկվել է զինված ուժերի կողմից զենքի գործադրումը և քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը:

Իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքների արձանագրումից հետո ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներին ամրակցված 24 միավոր ինքնաձիգները ներկայացվել են 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող փորձագետ Ա. Հ.-ին: 2008 թվականի օգոստոսի 12-ին ՀԿԳ քննիչ Ա. Հ.-ի ներկայությամբ հիշյալ փորձագետի կողմից համեմատական հետազոտության համար վերոհիշյալ 24 միավոր ինքնաձիգներից փորձարարական կրակոցներով ստացվել են գնդակներ և պարկուճներ, ապա  կեղծված ապացույցների հետազոտման արդյունքները ամրագրվել են փորձագետի՝ 2008թ. դեկտեմբերի 29-ի թիվ 390 եզրակացությունում, որը 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին:

Այսպիսով՝ մինչև 2011 թվականի հունվարի 11-ը հիշյալ քրեական գործով կատարելով նախաքննություն և ունենալով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար հնարավոր բոլոր միջոցառումները ձեռնարկելու պարտականություն՝ Ա. Հ.-ն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող բազմաթիվ ինձնաձիգներ ժամանակի ընթացքում խոտանվել են, հալման միջոցով ոչնչացվել, կորել կամ այլ պատճառով հանվել շրջանառությունից, որպիսի պայմաններում քրեական գործում առկա, հանցագործության հետքեր պարունակող պարկուճների վերացմամբ խոչընդոտներ են ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների հանգամանքները դեպքի վայրում հայտնաբերված պարկուճների հետազոտմամբ բացահայտելու համար:

Քննչական խմբի նախկին քննիչ Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Benny Gantz resigned from Netanyahu's military cabinetAliyev and Erdogan will exchange ideas on regional and international issuesArmenia recorded significant increase in economic activity in January-March 2024 compared to same period last yearActing FM on ‘Zangezur corridor’: Iran is against changes in regional bordersPhotos of new iPhone 16 battery published: It looks quite unusualBianca Censori makes herself known again, this time because of too modest outfitYerevan retains financial obligations in accordance with CSTO CharterNetanyahu asks Gantz not to resign from Israel’s War CabinetTelegram experiences large-scale outageFrance's Macron calls a snap legislative election after defeat in EU voteSeveral roads closed across ArmeniYerevan Marshal Baghramyan Avenue is closed off by opposition movementRecord 13 million to sit ‘world’s toughest’ college entrance examPrime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacyPrime Minister visited Alaverdi's Sanahin station district and talked with residentsJLo ready to sacrifice everything to save marriage to Ben AffleckTraffic on Marts village road restored: Nikol PashinyanLuxurious evening for the super rich: $65k for trip aboard yacht, with rare LOUIS XIII brandy, Petrossian CaviarNikol Pashinyan visited Lori ProvinceAttack on Prime Minister of DenmarkParis will train 4,500 soldiers of armed forces of Ukraine: MacronOil Prices Down Apple has new policy: Broken iPhone and Apple Watch screens will no longer be replaced free of charge under warrantyUS Assistant Secretary of State to visit ArmeniaArmenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperationArmenian Foreign Minister meets SCO Secretary-GeneralWhen peace treaty is signed, meaning of Minsk Group is lost: Alen SimonyanThere is real race between countries to strengthen sovereignty: PutinArarat Mirzoyan and Zhang Ming had private conversationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsYerevan State University and Ucom signed a Memorandum of CooperationBiden pledges support for Ukraine as he meets with Zelenskiy in ParisYemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sourcesUkraine has right to strike targets in Russia: StoltenbergSunak admits it was a 'mistake' to leave D-Day commemorations earlyEuropean Commission recommended starting negotiations with Ukraine and Moldova on EU membershipBTA. Contact Group Will Discuss Funding Across University SpecialtiesGevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha SinhaOverchuk and Mustafaev discussed issues related to economic cooperationIsrael's Netanyahu to address U.S. Congress on July 24UN General Assembly elected five non-permanent members of Security Council for next two yearsActions of Georgian authorities endanger European future of Georgia: MillerEuropean Commission plans to open talks on Ukraine's EU membership this month: FTAccording to preliminary data, there were no casualties as a result of gas station explosionArmenia customs attaché to Russia: Upper Lars border checkpoint reopened after being closed for about 5 hoursFood safety inspectorate: Armenia fruit exports to Russia has increased at least twice compared to 2023iPhone 15 will receive updates in a shorter time than the flagships of Samsung and GoogleWe may respond in kind to Western nations that let Kyiv strike Russia with their missiles, PutinCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsArmenia border guard injured in mine blast in Voskepar
Most Popular