Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Ես Ադրբեջանի հետ բանակցել եմ միջնորդված, և արդեն իսկ կար ձեռք բերված պայմանավորվածություն․ Սամվել Բաբայան

Political

Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան. այս չորսը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ, նրանք են Արցախը հասցրել կործանման իրենց 22 պատգամավորների հետ: Այս մասին ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը Հանրային հեռուտաընկերության եթերում:

«Բացի այդ 2-րդ կետով իրենք հայտարարել են, որ Հայաստանը իր բանակը պետք է հանի, Հայաստանն այնտեղ բանակ չունի, ինչ բանակ պետք է հանի, ես գիտեմ էդ տեքստն ով է գրել, ռուսական կողմը գրել է էդ տեքստը, տվել է, որ Հայաստանին նորից մտցնի խաղի մեջ, իբր Հայաստանը չի կատարել իր պարտականությունը, Ադրբեջանը նորից հարվածներ է հասցնում, էս խելոքներն էլ գնացել են դրան եւ ամբողջ բանակի արսենալը՝ 100 հատ տանկ, 160-170 հաուբից, գրադները, ՏՈՌ-երը, մի ամբողջ բանակի զենք հանձնել են Ադրբեջանին, առանց վնասելու, ամբողջական: Ինձ էլ ասել են՝ մնա մեզ հետ, որ մեր հանցագործությանը մասնակից դառնաս, մեր կողքը կանգնի, որ պատասխանատվության մի մասը դու կրես: Իմ այս ասածները համարեք հաղորդում, հենց նրանք Հայաստան մտան, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ կար համաձայնություն, որով կարելի կլիներ խուսափել այս ամենից․ «Մենք կարող էինք 4400 քառակուսի կիլոմետրի վրա ստեղծեինք մեր ավտոնոմ ռեսպուբլիկան, մեր գվարդիան ունենայինք… էս մարդիկ չեն թողել»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը համաձայն է եղել այս առաջարկին:

Բաբայանը հայտնեց, որ անմիջապես ինքը չի մասնակցել բանակցություններին, այլ բանակցել է միջնորդված, և արդեն իսկ կար ձեռք բերված պայմանավորվածություն։

«Այդ մարդիկ զավթեցին իշխանությունը և կատարեցին հանցագործություն»,-ասաց նա։

Բաբայանը ասաց, որ այս տարբերակը ինքը Արցախի իշխանություններին չի ներկայացրել, քանի որ նրանք չեն էլ ցանկացել լսել, վերջին 15 օրերին նրանք Բաբայանին անվտանգության որեւէ նիստի չեն հրավիրել:

«Իրենք պետք է դատարանի առաջ կանգնեն, պետական հանցագործ են, ժողովուրդը հանրաքվե է արել, ընտրել է անկախություն, իրենք այդ անկախությունը մի փաստաթղթով չեղյալ են հայտարարել, որի իրավունքը չունեին, եւ Ղարաբաղը հանձնել են Ադրբեջանին լրիվությամբ, հիմա էլ ժողովրդին տարհանում են: Էս մարդիկ պետական հանցագործներ են, ՀՀ-ն տարեկան 500 միլիոն դրամ է ծախսել, որ էդ ժողովուրդը վերադառնա, կյանքը բարելավվի, վերջում էլ գրեցին, որ Հայաստանը հանցագործն է: Ավելին ասեմ՝ այն ծանր տեխնիկան, որ Ադրբեջանն ընդունել է, կարող են  ստուգել, դա  90-ականներին Ադրբեջանից գրավված տեխնիկան է, դա Հայաստանինը չէ, թող համարներով նայեն, տեսնեն»:

Բաբայանը հիշեցրեց, որ երբ ինքը հայտարարում էր, որ պետք է ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, Հայաստանում քաղաքական ուժերը ասացին, որ ինքը «դավաճան» է:

«Հիմա ուզում եմ, որ այդ ուժերը որոնք օֆիցիալ շնորհավորել են (խմբ. Շահրամանյանին), ասեն՝ իրենք դավաճան են, թե՝ ոչ: Այդ մարդիկ դեմ էին Աղդամով առեւտրին, արեցի՞ն բայց, երկիրը հանձնեցին, բա էլ ինչից են խոսում, հիվանդ են ուղեղներից: Մի անգամ ես ԱԺ-ում ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ Ադրբեջանի հետ մենք բանակցություններ ունենք, փաստաթուղթ եմ ուղարկել, սպասում ենք պատասխանի, 2 օր հետո իրենք տարածում են, թե դա այդքան էլ այդպես չի, դա սուտ ա, իրան՝ էդ դեսանտնիկները, այդ կապիկները, գործակալ են, իրենց ասում եմ, չեն ասում, որ գործակալ չենք: Հիմա ՀՀ իշխանությունները պարտավոր են նրանց, որոնց մասին որ ասեցի, ստեղ ինչ ունեն առգրավեն, տան այդ ժողովրդին, որ վերաբնակեցնեն այստեղ»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը, Բաբայանը նշեց, որ ռուսների թույլտվությամբ դա չի եղել, այլ եղել է նրա համար, որ ձերբազատվեն Ռուսաստանից, հեղինակազրկեն եւ ցույց տան,որ ՌԴ-ն իրենից ոչինչ չի ներկայացնում:

«Ադրբեջանը հիմա իրեն համարում է հաղթած, բայց պարտված է, որովհետեւ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը Ռուսաստանն ու Իրանը չեն ընդունում, ու դա տալու է նոր պրոբլեմներ, մի քիչ համբերեք, կտեսնեք, ինքն էլ գիտի: Ամենամեծ սխալն էր Ղարաբաղին չտալ ավտոնոմ ռեսպուբլիկայի կարգավիճակ, որը կլիներ օղակ Հայասատանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության, առեւտրի, տնտեսական շփումների եւ այլն»։

Հարցին, թե որն էր Ռուբեն Վարդանյանի դերը այս ամենում, Բաբայանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո է սկսվել շրջափակումը. «Նրան գործուղել էին  այնտեղ, որ սառեցնեն իրավիճակը, իսկ Ադրբեջանը դա թույլ չէր տա. ինքը հասկանում էր, որ պետք էր արագ այս երկու տարում հարցերը լուծել, հակառակ դեպքում, ինքը պրոբլեմ է ունենալու»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ բոլորի մոտ զարմանք է առաջացրել իր՝ անվնաս սահմանն անցնելու փաստը, մինչդեռ ինքն Արցախի հերոս է, իսկ Ադրբեջանի տեսանկյունից՝ հանցագործ՝ Բաբայանն ասաց. «Երբ ես 7-8 ամիս առաջ մտնում էի արդեն շրջափակված Արցախ, Հայաստանի քաղաքական դաշտը խոսում էր, թե ես ինչպես եմ մտել Արցախ։ Ես էլ ասացի՝ Արցախն ինձ համար այնպես է, որ երբ ուզեմ մտնելու եմ, երբ ուզեմ՝ դուրս եմ գալու։

Ես բոլոր քաղաքացիների նման այդ մեքենայով եկել եմ, իջել, ադրբեջանցի ոստիկաններին բարևել, 15 մետր քայլելով անցել, ևս մի ոստիկանի բարևել, նստել մեքենան ու շարժվել։ Ես ինձ վրա վստահ եմ եղել։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ, որոնք ասում են, որ իրենք հերոս են, հիմա նստել սպասում են։ Ո՞ւմ են սպասում», - ասաց նա։

Այն դիտարկմանը, որ մարդկանց, որոնք Սամվել Բաբայանից շատ ավելի քիչ վնաս են տվել Ադրբեջանին, փորձում են ձերբակալել, մինչդեռ նա անխոչընդոտ անցել է սահմանը, Բաբայանը պատասխանեց, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են դիմել Ադրեջանին և հրապարակել սահմանին արված տեսագրությունները իր խոսքերի իսկության մեջ համոզվելու համար։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած ցուցակներին ու անձնագրերի ստուգմանը, Սամվել Բաբայանը նշեց, որ ադրբեջանցի ոստիկանները երիտասարդ էին և չէին կարող ճանաչել իրեն, իսկ անձնագրերն անցակետում չեն ստուգվում։

«Ոչ մեկի անձնագիրը չեն նայում։ Իջնում ես, վարորդը բացում է բեռնախցիկը, դու քայլելով անցնում ես, սքաներով անցնում է մեքենան և նստում ես։ Վե՛րջ», - պատմեց նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular