Prime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacy Armenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperation Ararat Mirzoyan and Zhang Ming had private conversation Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Yemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sources Gevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha Sinha Actions of Georgian authorities endanger European future of Georgia: Miller World leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landings Borrell invites Katz to discuss EU-Israel relations Azerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson says 

«Հանրահավաքային ակտիվությունը մարել է հիմնականում Արցախում տեղի ունեցած համազգային աղետի հետևանքով»

Blogosphere

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրել է.

«Ազգային կոմիտեի հրավիրված վերջին հանրահավաքից մեկ շաբաթ է անցել, և Ազգային շարժումը կարծես թե մարել է։ Շատերը դրանում մեղադրում են Ազգային կոմիտեին, ոմանք նույնիսկ համարում, որ այն գիտակցված տարել է շարժումը մարման։ Սա, բնականաբար, թյուր կարծիք է, քանի որ հանրահավաքային ակտիվությունը մարել է հիմնականում Արցախում տեղի ունեցած համազգային աղետի հետևանքով, երբ ակտիվ հանրության մեծ մասը իր ջանքերը և սուղ ռեսուրսները վերակողմնորոշեց այդ աղետի հետևանքների հաղթահարմանը և մեր տառապյալ հայրենակիցներին անմիջական աջակցությանը։

Շարժումը չի մարել նաև այն պարզ պատճառով, որ հանրային լարվածությունը պահպանվում է, հայ հասարակության առնվազն երկու երրորդը համարում է, որ այս աղետի հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբն է, և նրա վարած կործանարար քաղաքականության հետևանքով է Արցախը ի վերջո անպաշտպան մնացել թշնամու ագրեսիայի առաջ։ Վաղ թե ուշ, հասարակությունը հաշիվ է պահանջելու այս վարչախմբից մեր պետության և ժողովրդի գլխին բերած աղետի համար, սակայն որպեսզի նա նորից ոտքի կանգնի և վճռական գնա իշխանափոխության, պետք է պատասխաններ գտնվեն առնվազն երեք առանցքային հարցերի համար՝

1) Արցախում տեղի ունեցած աղետից հետո, թշնամական ագրեսիայի հաջորդ թիրախն արդեն Հայաստանն է, մասնավորապես, Սյունիքն ու Վայոց ձորը, և ուժերի առկա հաշվեկշռի պայմաններում, Հայաստանը թերևս ընդունակ չէ միայնակ դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմի գերակշիռ ուժերին։ Այս պայմաններում, ո՞ր գերտերությունը կամ գերտերություններն են պատրաստ Հայաստանին իրական անվտանգային երաշխիքներ տրամադրել կարճաժամկետ հեռանկարում, ինչը թույլ կտա կանխել վերահաս ագրեսիան, վերականգնել Հայաստանի խարխլված անվտանգային համակարգը, և դուրս գալ առկա անվտանգային սուր ճգնաժամից։ Հարցի պատասխանը բարդանում է այն ակնհայտ իրողությամբ, որ տարածաշրջանում ներկա հիմնական գերտերությունները գտնվում են միմյանց դեմ ակտիվ պատերազմական գործողությունների փուլում, փաստացի ընդունակ չեն անկեղծ համագործակցության և ցավալիորեն դիտարկում են Հայաստանը ընդամենը որպես մանրադրամ սեփական աշխարհաքաղաքական խաղերի մեջ։

2) Եթե Նիկոլը Փաշինյանը հեռանա, ու՞մ է պատրաստ մեր ժողովուրդի ակտիվ մեծամասնությունը վստահել իշխանությունը այն պայմաններում, երբ քաղաքական դաշտի հիմնական մասը հեղինակազրկված է, իսկ այն հանրային գործիչները, որոնք դեռևս պահպանում են որոշակի հեղինակություն, նույն պատճառով խուսափում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել։ Ո՞վ է լինելու այն առաջնորդը, ով կարող է համախմբել մեր ժողովրդին այս ծանր պայմաններում։ Եվ կամ էլ, եթե այդպիսի մեկը չկա, ո՞վքեր կարող են կոլեկտիվ առաջնորդություն իրականացնել և ինչպե՞ս պետք է նրանք ընտրվեն։

3) Ո՞րն է իշխանափոխության իրական մեխանիզմը այն պայմաններում, երբ գործող վարչախումբը, տապալելով հնարավոր ամեն բան, շարունակում է հուսահատ կառչել իշխանությունից, անթաքույց պատրաստ է ուժ կիրառել, իսկ նրա դեմ պատասխան ուժի կիրառումը կարող է հանգեցնել թե՛ ներքին արյունահեղության, և թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից արտաքին միջամտության։ Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում սահմանադրական եղանակով հասնել Ազգային ժողովի ցրման, կամ էլ վարչապետի հրաժարականի, եթե այո, ապա ինչպե՞ս։

Այս հարցերի պատասխանները բնավ միարժեք չեն, սակայն եթե դրանք չգտնվեն, իրադարձությունները կշարունակեն զարգանալ Նիկոլ Փաշինյանի և նրա հովանավորների գծած սցենարով, և Արցախի կորստին կհաջորդեն նորանոր կորուստներ, ընդհուպ ինքնիշխան հայկական պետության վերացում, ինչպես դա եղավ 1920 թ․, երբ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը պահային համընկան, իսկ հավաքական Արևմուտքը չկարողացավ կամ չցանկացավ իր հեռավորությունից օգնության ձեռք մեկնել։ Այսօր պատմությունը կրկնվում է, և մեզ շատ քիչ ժամանակ է մնացել՝ տալու այս հարցերի պատասխանները։

Ազգային կոմիտեն, որը ստեղծվել է սեպտեմբերի 20-ին ճգնաժամային պահի հրամայականով, այսօր այլևս այն մարմինը չի, որն ընդունակ է միայնակ այդ պատասխանները տալու, քանի որ այն չի ներկայացնում հասարակության ընդդիմադիր ողջ սպեկտրը, և կամ էլ մասնագիտական ներուժը։ Այս իսկ պատճառով, անհրաժեշտ են թե լայն հանրային քննարկումներ՝ տալու վերը նշված հարցերի պատասխանները և դրանով ձևավորելու Ազգային շարժման գերակա օրակարգը, և թե ներառական հարթակ կամ կառույց, որը կիրականացնի շարժման հետագա համակարգումը, վայելելով առնվազն նրա մասնակիցների մեծամասնության հանրային վստահությունը։

Պարզ քննադատությունները, սարկազմը, չարախոսությունները այլևս չեն օգնում, այսօր իրադրության վրա կարող են ազդել միայն այն գործիչները և կառույցները, որոնք պատրաստ են իրար հետ համագործակցելով, ձևավորել Ազգային շարժման միասնական օրակարգը, և այնուհետև ժողովրդի առջև դժվարին պատասխանատվություն ստանձնել՝ այն իրականություն դարձնելու համար։ Իմ համեստ կարողությունների չափով ես պատրաստ եմ ստանձնել իմ բեռը, և ազգային դաշտում գործող բոլոր գործընկերներին էլ կոչ եմ անում յուրաքանչյուրին ստանձնել իր բեռը, որպեսզի մենք միասնական ուժերով կարողանանք մեր երկիրը դուրս բերել այս աննախադեպ ծանր վիճակից»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Record 13 million to sit ‘world’s toughest’ college entrance examPrime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacyPrime Minister visited Alaverdi's Sanahin station district and talked with residentsJLo ready to sacrifice everything to save marriage to Ben AffleckTraffic on Marts village road restored: Nikol PashinyanLuxurious evening for the super rich: $65k for trip aboard yacht, with rare LOUIS XIII brandy, Petrossian CaviarNikol Pashinyan visited Lori ProvinceAttack on Prime Minister of DenmarkParis will train 4,500 soldiers of armed forces of Ukraine: MacronOil Prices Down Apple has new policy: Broken iPhone and Apple Watch screens will no longer be replaced free of charge under warrantyUS Assistant Secretary of State to visit ArmeniaArmenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperationArmenian Foreign Minister meets SCO Secretary-GeneralWhen peace treaty is signed, meaning of Minsk Group is lost: Alen SimonyanThere is real race between countries to strengthen sovereignty: PutinArarat Mirzoyan and Zhang Ming had private conversationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsYerevan State University and Ucom signed a Memorandum of CooperationBiden pledges support for Ukraine as he meets with Zelenskiy in ParisYemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sourcesUkraine has right to strike targets in Russia: StoltenbergSunak admits it was a 'mistake' to leave D-Day commemorations earlyEuropean Commission recommended starting negotiations with Ukraine and Moldova on EU membershipBTA. Contact Group Will Discuss Funding Across University SpecialtiesGevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha SinhaOverchuk and Mustafaev discussed issues related to economic cooperationIsrael's Netanyahu to address U.S. Congress on July 24UN General Assembly elected five non-permanent members of Security Council for next two yearsActions of Georgian authorities endanger European future of Georgia: MillerEuropean Commission plans to open talks on Ukraine's EU membership this month: FTAccording to preliminary data, there were no casualties as a result of gas station explosionArmenia customs attaché to Russia: Upper Lars border checkpoint reopened after being closed for about 5 hoursFood safety inspectorate: Armenia fruit exports to Russia has increased at least twice compared to 2023iPhone 15 will receive updates in a shorter time than the flagships of Samsung and GoogleWe may respond in kind to Western nations that let Kyiv strike Russia with their missiles, PutinCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsArmenia border guard injured in mine blast in VoskeparWorld leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landingsRussia could use nuclear weapons if its sovereignty or territory was under threat, PutinBorrell invites Katz to discuss EU-Israel relationsAzerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson saysFrench police arrest Ukraine-Russia national with explosives near Paris airportFire breaks out at refinery in south Russia after drone attackFour pedestrian bridges built in disaster zone, car bridge under constructionRussia's Gazprom says it'll take it at least 10 years to recover gas salesWe are deeply troubled by the continued arrest of members of Azerbaijani civil society, MillerMacron pays tribute to French city destroyed by Normandy bombingsArmenian Prime Minister thanks Lithuanian counterpart for disaster overcome assistance50 Days until summer Olympics begin
Most Popular