Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ
Society![Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ](/timthumb.php?src=disc/07-10-23/44999c619f0954449b5f975e8472f712.jpg&w=780)
Հոկտեմբերի 7-ին, ժամը 13:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։42-ին, մարվել՝ 14։51-ին։ Այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ։
![](banners/armflix.jpg)