Prime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacy Armenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperation Ararat Mirzoyan and Zhang Ming had private conversation Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Yemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sources Gevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha Sinha Actions of Georgian authorities endanger European future of Georgia: Miller World leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landings Borrell invites Katz to discuss EU-Israel relations Azerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson says 

Նոյեմբերի 25-ի աստղագուշակ

Horoscope

Խոյ. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել` դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է:

Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:

Ցուլ. Օրվա ընթացքում հեշտ չի լինի: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ, դուք գրեթե չեք ունենա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս:

Այսօր ցանկալի չէ անձնական կյանքի հետ կապված կարևոր որոշումներ կայացնելը, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

Երկվորյակներ. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;

Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

Խեցգետին. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:

Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

Առյուծ. Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

Կույս. Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և` ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:

Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկված ներկայացնել, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:

Կշեռք. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել  նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:

Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

Կարիճ. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին:

Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:

Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

Այծեղջյուր. Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

Ջրհոս. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս:

Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև` օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:

Ձկներ. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ  եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:

Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Record 13 million to sit ‘world’s toughest’ college entrance examPrime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacyPrime Minister visited Alaverdi's Sanahin station district and talked with residentsJLo ready to sacrifice everything to save marriage to Ben AffleckTraffic on Marts village road restored: Nikol PashinyanLuxurious evening for the super rich: $65k for trip aboard yacht, with rare LOUIS XIII brandy, Petrossian CaviarNikol Pashinyan visited Lori ProvinceAttack on Prime Minister of DenmarkParis will train 4,500 soldiers of armed forces of Ukraine: MacronOil Prices Down Apple has new policy: Broken iPhone and Apple Watch screens will no longer be replaced free of charge under warrantyUS Assistant Secretary of State to visit ArmeniaArmenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperationArmenian Foreign Minister meets SCO Secretary-GeneralWhen peace treaty is signed, meaning of Minsk Group is lost: Alen SimonyanThere is real race between countries to strengthen sovereignty: PutinArarat Mirzoyan and Zhang Ming had private conversationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsYerevan State University and Ucom signed a Memorandum of CooperationBiden pledges support for Ukraine as he meets with Zelenskiy in ParisYemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sourcesUkraine has right to strike targets in Russia: StoltenbergSunak admits it was a 'mistake' to leave D-Day commemorations earlyEuropean Commission recommended starting negotiations with Ukraine and Moldova on EU membershipBTA. Contact Group Will Discuss Funding Across University SpecialtiesGevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha SinhaOverchuk and Mustafaev discussed issues related to economic cooperationIsrael's Netanyahu to address U.S. Congress on July 24UN General Assembly elected five non-permanent members of Security Council for next two yearsActions of Georgian authorities endanger European future of Georgia: MillerEuropean Commission plans to open talks on Ukraine's EU membership this month: FTAccording to preliminary data, there were no casualties as a result of gas station explosionArmenia customs attaché to Russia: Upper Lars border checkpoint reopened after being closed for about 5 hoursFood safety inspectorate: Armenia fruit exports to Russia has increased at least twice compared to 2023iPhone 15 will receive updates in a shorter time than the flagships of Samsung and GoogleWe may respond in kind to Western nations that let Kyiv strike Russia with their missiles, PutinCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsArmenia border guard injured in mine blast in VoskeparWorld leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landingsRussia could use nuclear weapons if its sovereignty or territory was under threat, PutinBorrell invites Katz to discuss EU-Israel relationsAzerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson saysFrench police arrest Ukraine-Russia national with explosives near Paris airportFire breaks out at refinery in south Russia after drone attackFour pedestrian bridges built in disaster zone, car bridge under constructionRussia's Gazprom says it'll take it at least 10 years to recover gas salesWe are deeply troubled by the continued arrest of members of Azerbaijani civil society, MillerMacron pays tribute to French city destroyed by Normandy bombingsArmenian Prime Minister thanks Lithuanian counterpart for disaster overcome assistance50 Days until summer Olympics begin
Most Popular