Nikol Pashinyan had a meeting with the acting president of Iran Socialists prepare Serbian version of foreign agents law Unblocking infrastructures must operate under sovereignty and jurisdiction of country in which they are located: Armen Grigoryan Alen Simonyan receives President of Chamber of Deputies of Grand Duchy of Luxembourg Claude Wiseler Pashinyan leaves for Tehran to attend farewell ceremony for Iranian President President Raisi’s funeral begins in Tehran Moldova signs security and defence partnership with EU Armen Grigoryan and Hamad Khamis Al-Kubaisi discuss prospects for Armenia-Qatar relations Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora IAEA supports Armenia’s nuclear program, Grossi 

Եթե ձուկ պետք լինի՝ կարող ենք այլ տեղից բերել, եթե ջուր պետք լինի՝ չենք կարող․ Փաշինյանը՝ ՇՄՆ-ում է

Political

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

 

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, այլ պաշտոնատար անձինք:

 

Զեկույցներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալները:

 

Վարչապետին զեկուցվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4120 հա անտառածածկ տարածքներում առաջին անգամ իրականացվել են վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-կենսաբանական պայքարի աշխատանքներ (նախկինում դրանք կատարվել են քիմիական նյութերի միջոցով)։

Ազդակիր համայնքներում իրականացվել են բնապահպանական ծրագրեր՝ նախատեսվածի 38,8%-ի չափով։ Իրականացվել են 226 հա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ։ Հիմնադրվել է 8 հա տնկարան, աճեցվել են փակ արմատային համակարգով 250․000 հատ տնկանյութ։

Ներկայացվել է ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների ֆինանսական մուտքերը, այդ թվում՝ պետական բյուջեից, ձեռնարկատիրական գործունեությունից, դոնորներից և այլն։ Նշվել են ձեռնարկատիրական գործունեության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնավորապես, վարձակալական մեկնարկային նոր գները՝ մոտարկված շուկայականին, «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերի ռեկրեացիոն գոտու հողամասերի վարձակալությունները, վարձակալության պայմանագրերի նոր չափորոշիչները՝ համապատասխանեցում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, նոր «Սևան» ազգային պարկի 4 հանրային լողափերի ստեղծման, դրանց շահագործման նպատակով մրցույթների կազմակերպման, Նորաշենի արգելոցի և արգելավայրի մուտքի-ելքի կանոնակարգավորման, էկոզբոսաշրջություն՝ նոր երթուղիներ և եղած երթուղիների բարեկարգման ուղղությամբ իրականցված աշխատանքները։ Վարչապետը հանձնարարականներ է տվել ազգային պարկերի, հանրային լողափերի գործունեության ու արդյունավետ կառավարման վերաբերյալ:

Վերջինիս վերաբերյալ վարչապետն ընդգծել է. «Ես ուզում եմ հստակ արձանագրենք՝ այնտեղ, որտեղ զարգացման դինամիկա չկա, որն արտահայտվում է ոչ պետական եկամուտներից, տնօրենները չեն կարող շարունակել իրենց աշխատանքը: Սա հստակ գիծ է: Եթե չկա եկամուտ՝ ուրեմն չի կառավարվում ընկերությունը: Դրանք հազարավոր հեկտարներով տարածքներ են և մենք, իհարկե, կառավարում ասելով նկատի ունենք, այսպես ասած, պրոբնապահպանական կառավարումը: Նկատի չունենք, որ պետք է հողեր օտարեն, ծառերը կտրեն, կենդանիների կոտորած անեն այնքան, որ եկամուտներն աճի: Դա տնտեսություն է:

Ընդհանրապես, մեր մոտեցումները հետևյալն են. ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը, որովհետև դա է զարգացումը: Սա նշանակում է՝ դնել զարգացման տրամաբանություն, կոնսերվացման տրամաբանություններից պետք է դուրս գալ: Մենք պետք է անընդհատ աճ ունենանք և սա կարևոր տրամաբանություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են աշխատանքներ ըստ հետևյալ ոլորտների՝ հիդրոօդերևութաբանական ծառայություններ, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում, անտառային պետական մոնիթորինգի իրականացում։ Ձեռք է բերվել 20 ավտոմատ օդերևութաբանական կայան, որից 9-ը՝ պետական բյուջեից հատկացված միջոցներով։ Դրանցից 5-ը տեղադրվել է Սևանա լճի ավազանում, 2 կայանում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշիացման դիտարկման տպիչներ։

ՀՀ պետական բյուջեից գումար կհատկացվի օդի մոնիթորինգի ավտոմատ 2 կայանի ձեռքբերման նպատակով։ Կայանները կտեղադրվեն Երևան քաղաքում, ինչը հնարավորություն կտա իրականացնել իրական ժամանակում տվյալների հավաքագրում և վերլուծություն, բարձրացնել տվյալների ճշգրտությունը և հուսալիությունը։

«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի Գյումրու «Շիրակ» օդանավակայանում շահագործվող օդերևութաբանական համակարգերն ամբողջությամբ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում մասնակի, փոխարինվել են նորերով և տեղադրվել են վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում շահագործման են հանձնվել ամպրոպ տեղորոշիչ տվիչներ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ներդրվել է նոր MESSIR-SADIS համակարգ։ «Շիրակ» միջազգային օդանավակայանի թռիչքադաշտում անցկացվել է շուրջ 3000 մետր օպտիկամանրաթելային կապուղի, եղանակի կանխատեսումների արդարացվելիության գործակիցը կազմել է 91.8%, համակարգի վերազինման և վերանորոգման կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 160 մլն դրամ, համակարգի վերազինման և վերանորոգման կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 160 մլն դրամ, սպասարկվել է 20509 ավիաթռիչք, որից «Զվարթնոց»-ում` 20216, «Շիրակ»-ում` 272 և «Սյունիք» օդանավակայանում` 21 ավիաթռիչք։ Ընկերության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու արդյունքում շահույթն ավելացել է շուրջ 105 %-ով։

Տրվել են բուսական և կենդանական օբյեկտների թույլատվություններ, պայմանագրեր, լիցենզիաներ, ընդհանուր թվով 4634 հատ, բնօգտագործման վճարը կազմել է 90,3 մլն դրամ, պետ․ տուրքը՝ 4,07 մլն դրամ։ Տրամադրվել է 1018 թափոնների և մթնոլորտ արտանետումների թույլատվական փաստաթուղթ։ 2024 թվականի հունվարի երրորդ տասնօրյակից բոլոր թույլատվական փաստաթղթերի ստացումը կթվայնացվի։

Նշվել է, որ հանրապետությունում հաստատված է 233 բնության հուշարձան, որից 32-ը՝ անձնագրավորված: Իրականացվում են տեղադիրքի ճշգրտման, ներկա վիճակի գնահատման և գույքագրման աշխատանքներ։

Խոսելով բնության հուշարձանների պահպանության վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ի վերջո, մեր որոշումների կայացման հիմքում պետք է լինի Հայաստանի տնտեսական զարգացման շահը: Այսինքն, բոլոր տեղերում, որտեղ կարող ենք տնտեսական զարգացում և տնտեսական աճ գեներացնել, չմոռանալով միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն ու մեր էկոմիջավայրում շարունակական ներդրումներ ապահովելը, պետք է գնանք այդ լուծումներին: Որովհետև դա շղթայական խնդիր է, կապված է տնտեսական ակտիվության և աղքատության հաղթահարման հետ և այսպես շարունակ: Երբ մշակութային կամ պատմական հուշարձաններն ավիրվում են, ոչ ոք դրա մասին առանձնապես չի անհանգստանում: Երբ մեկը հայտնվում է այդ հուշարձանի կողքին՝ ամբողջ Հայաստանը «հարձակվում» է, թե այս ի՞նչ եք անում: Եթե մենք միջոցներ չձեռնարկենք՝ այդ հուշարձանները գիտության համար պահպանել հնարավոր չի լինելու, որովհետև վերանալու են: Հուշարձանը հուշարձան է՝ մարդու հետ հարաբերությունների մեջ, այսինքն, եթե չկա մարդ՝ հուշարձանը հուշարձան չէ: Հուշարձանը մարդով է հուշարձան: Այն բոլոր դեպքերում, երբ մենք հուշարձանն ընկալում ենք մի տեղ, որտեղ ոչ մի մարդ պետք է մոտ չգա և մարդը հաղորդակցության մեջ պետք է չլինի՝ մենք ոչնչացնում ենք այդ հուշարձանը»:

Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգի, «Սևան» ազգային պարկի կառավարման նոր պլանի մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական մուտքերի հետ կապված հարցերին: Ներկայացվել են նաև Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումները։ Լիճ է բաց թողնվել Գեղարքունի իշխանի 231,732 հատ մանրաձուկ։ Սահմանվել է սիգի արդյունաբերական որսի չափաքանակը՝ 600 տոննա, կնքվել է 15 պայմանագիր։ Լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ, լիճ է վերադարձվել 638 խեցգետին։ Երկարաձգվել է սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը, խստացվել է սիգի ապօրինի որսի քրեական և վարչական պատասխանատվությունը։

Անդրադառնալով Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ պայքարի աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության և ՆԳՆ-ի ջրային պարեկային ծառայության սերտ համագործակցությունը: «Այստեղ շատ կարևոր եմ համարում մարդկանց հետ խոսելը, հաղորդակցությունը, որ իրենք հասկանան մեր մոտիվացիաները՝ մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում և գործընթացի վերջնական շահառուն ով է: Մարդիկ պետք է հասկանան, որ հենց իրենք են գործընթացի վերջնական շահառուն և մյուս կողմից էլ պետք է ամեն ինչ արվի օրինական ճանապարհով»,- ասել է վարչապետը:

Ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրման հետ կապված վարչապետը շեշտել է. «Ակնհայտ է, որ մենք պետք է հետևողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, և այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»:

Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ պատասխանատուները զեկուցել են, որ Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում իրականացվել է ոլորտի 60 միջոցառում։ Պետական բյուջեով իրականացվել է 6 ծրագիր և 42 միջոցառում։

Ընդունվել է ոլորտային 21 օրենք, 34 կառավարության որոշում, վարչապետի 3 որոշում, 39 գերատեսչական ակտ։ Շրջանառության մեջ են գտնվում ևս 17 օրենքի և 22 կառավարության որոշման նախագծեր։

Մասնավորապես, ընդունվել են՝«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը և համապատասխան ենթաօրենսդրական ակտերը, «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

Ընթացիկ տարում մշակվել են առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը՝ փորձարկվել է ջրաչափիչ սարքերի հարթակը՝ 2024թ. հունվարի 1-ից սահմանված օրենսդրական պահանջն ապահովելու համար: Ըստ ջրառի կետերի շուրջ 5000 տեղադրման ենթակա ջրաչափիչ սարքերից ներկայումս ընդհանուր առմամբ տեղադրվել և կնքվել է 520-ը, որից 210-ը՝ հաշվետու տարում: Ջրային օրենսգիրքը լրացվել է փակ շրջանառու համակարգ հասկացությամբ և լիազորվել է կառավարությանը մշակել կարգ, մշակվել է փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը։ Նշվել է, որ բոլոր կարգավորումների վերաբերյալ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը տեղադրման պահանջի մասին ծանուցվել են բոլոր ջրօգտագործողները (շուրջ 748)։

2023-ի մայիսից՝ 1 տարի ժամկետով, մեկնարկել են ջրային պետական կադաստրի թարմացման և վերազինման աշխատանքները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Seven actions Armenia can take to accelerate the adoption of electric vehiclesNikol Pashinyan had a meeting with the acting president of IranSweden plans $7 bln military support frame for Ukraine in 2024-2026All programs outlined by Armenia's Prime Minister with Ebrahim Raisi will be continuous: Mohammad MokhberPalestinian leader Abbas and Hamas movement welcomed decision of three European countries to recognize PalestineSocialists prepare Serbian version of foreign agents lawUnblocking infrastructures must operate under sovereignty and jurisdiction of country in which they are located: Armen GrigoryanUS congressmen demand to allow Kyiv to strike Russian territory with American weaponsAlen Simonyan receives President of Chamber of Deputies of Grand Duchy of Luxembourg Claude WiselerPashinyan leaves for Tehran to attend farewell ceremony for Iranian PresidentPresident Raisi’s funeral begins in TehranShant Sargsyan and Manuel Petrosyan win the 8th round of the Sharjah tournamentIndia issues red alert across the northern states because of severe heatwaveMoldova is first country to sign a Security and Defence Partnership with the EU, BorrellCountries react on ICC Prosecutor inquiryMoldova signs security and defence partnership with EUEU approves plan to use the profits from frozen Russian assetsOne dead, more than 30 injured as London-Singapore flight hit by turbulenceArmen Grigoryan and Hamad Khamis Al-Kubaisi discuss prospects for Armenia-Qatar relationsYour home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the DiasporaAquaman star Jason Momoa finds new loveYouTube blocks opposition content in Russia at authorities’ requestIAEA supports Armenia’s nuclear program, GrossiArmenia parliament speaker on Azerbaijan leader's possible conduct: Logic of deceiving, naturally, is always thereUN Secretary-General closely following Armenia-Azerbaijan normalization processFuneral procession of Iranian president Raisi starts in TabrizEU to start membership talks with Ukraine in June, PoliticoIran to hold snap presidential election on June 28Netanyahu denounces ICC prosecutor’s bid to arrest him, US supports IsraelUS offers condolences over death of Iranian president in helicopter crashArmen Grigoryan briefs German lawmakers on process of democratic reformsAzerbaijan’s Aliyev: Agreements reached with Armenia on border delimitation, demarcationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsICC seeking arrest warrants against Netanyahu, Gallant and Hamas leadersBenny Gantz demanded from Netanyahu plan of action in Gaza after warRuben Rubinyan receives members of Social-Democratic Faction of German BundestagInternational Criminal Court Prosecutor requests warrants for Netanyahu and Hamas leadersWe wish strength and steadfastness to the pious Iranian people: Suren PapikyanAmeriabank's Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCDollar, euro gain value in ArmeniaSlovakia PM's health condition improving, doctors sayParliament of Georgia intends to cancel President's veto of law 'On Transparency of Foreign Influence'Tavush for the Homeland movement leader Archbishop Galstanyan manages to reach Armenia’s Kirants villageSyria declares official mourning for death of Iranian PresidentMinister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of IranUS could sanction Georgia politicians to ‘defend democracy’: PoliticoAsteroid explodes in the sky of SpainEU offers condolences for death of Iranian President, other officialsMFA spox about Raisi visit: Official information is given about high-ranking officials’ confirmed visits to ArmeniaArmenia Security Council chief to leave for Qatar on working visit
Most Popular