Ararat Mirzoyan and Zhang Ming had private conversation Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Yemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sources Gevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha Sinha Actions of Georgian authorities endanger European future of Georgia: Miller World leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landings Borrell invites Katz to discuss EU-Israel relations Azerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson says Russia's Gazprom says it'll take it at least 10 years to recover gas sales Ruben Rubinyan and Michael Siebert discussed regional security issues 

2024-ին ՔՊ-ն լքելու հավանական թեկնածուները

Analytical

Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով ՔՊ վարչության ժողովում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այն բոլոր թիմակիցները, ովքեր չեն կիսում ՔՊ գաղափարախոսությունը, ՔՊ ծրագրին հակառակ քայլեր են կատարում, 2024-ից պետք է լքեն կուսակցությունը: Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նկարագրության տակ ընկնող Փաշինյանի թիմակիցների տասնյակը և փաստացի այն ՔՊ-ականներին, որոնց գլխին մութ ամպեր են կուտակվել և ովքեր կարող են համարվել ՔՊ-ն լքելու պոտենցիալ թեկնածուներ:

Դիցուք՝ ՔՊ ծրագրում կարող ենք հանդիպել նման դրույթի: Կուսակցությունը որդեգրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ, եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնա արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, եւ դրանց երաշխիքների համակարգից է բխեցվում անհրաժեշտ կարգավիճակը։ Իսկ այժմ տեսնենք, թե ովքեր են այս դրույթին հակառակ հայտարարություններ արել: Ըստ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի՝ Արցախը Հայաստան չէ և Հայաստանն ընդհանրապես անելիք չունի ԼՂ բնակչության անվտանգության ապահովման գործում:

Մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանին ավելի շատ մտահոգում է Բաքվի հետ անկեղծ լինելը, քան սեփական հայրենակիցների անվտանգության ապահովմանն ուղղված քայլեր կատարելը:

ՔՊ գաղափարախոսության մյուս կարևոր դրույթներից է օրենքի առջև բոլորի հավասարությունը: Տեսնենք, թե Փաշինյանի որ թիմակիցներն են մոռացության մատնել այս կարևոր կետը: Եվ այսպես, օրենքից վեր են ոչ միայն ՔՊ-ականները, այլ նաև նրանց ազգականները: Ի՞նչ պատժի արժանացավ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու իր կինը, ում ԲԿ-ին՝ ՄԻԲՍ-ին, նախարարը պետպատվեր էր իջեցնում՝ փաստացի պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելով:

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել: Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան:

ՔՊ–ի թե՛ գաղափարախոսության, թե՛ ծրագրային կարևոր դրույթներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է՝ ինչպես կուսակցության շարքերում, այնպես էլ պետության մակարդակով այն բացառելու համար: Մինչդեռ հենց Փաշինյանի թիմակիցներն էլ շարունակում են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել իրենց այս կամ այն գործողություններով: Դիցուք՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ: «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։

Դեռ այն ժամանակ, երբ  Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը, նրա հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ էր վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։   «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը, արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը:

Իշխող կուսակցության ծրագրում առկա մեկ այլ կարևոր դրույթի էլ անդրադառնանք, այն է՝ ժողովրդավարական արժեքների պահպանումն ու քարոզը: Մինչդեռ հենց Փաշինյանի թիմակիցներն են աչքի ընկել վերը նշված արժեքների դեմ իրենց կազմակերպած արշավներով, հատկապես տուժել են ԶԼՄ-ն ու լրագրողները: Դիցուք ՝ ՔՊ-ական  պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ընդհանրապես պատրաստվում էր հարվածել իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողին՝ նման վարքագիծը համեմելով սպառնալիքներով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ հայց ներկայացնելով ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով՝ առերևույթ լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դրվագով։ Սակայն քրեական գործ չէր հարուցվել:

Ինչպես տեսնում ենք, ՔՊ-ն լքելու պոտենցիալ թեկնածուները քիչ չեն և նրանք բոլորն էլ կուսակցության կարկառուն դեմքերից են: Կամ Փաշինյանը իրապես չի նկատել իր թիմակիցների՝ կուսակցության ծրագրից և գաղափարախոսությունից շեղվելու հանգամանքը, կամ էլ 2024-ին մեզ ՔՊ–ի իրական ռեբրենդինգ է սպասվում...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
When peace treaty is signed, meaning of Minsk Group is lost: Alen SimonyanThere is real race between countries to strengthen sovereignty: PutinArarat Mirzoyan and Zhang Ming had private conversationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsYerevan State University and Ucom signed a Memorandum of CooperationBiden pledges support for Ukraine as he meets with Zelenskiy in ParisYemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sourcesUkraine has right to strike targets in Russia: StoltenbergSunak admits it was a 'mistake' to leave D-Day commemorations earlyEuropean Commission recommended starting negotiations with Ukraine and Moldova on EU membershipBTA. Contact Group Will Discuss Funding Across University SpecialtiesGevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha SinhaOverchuk and Mustafaev discussed issues related to economic cooperationIsrael's Netanyahu to address U.S. Congress on July 24UN General Assembly elected five non-permanent members of Security Council for next two yearsActions of Georgian authorities endanger European future of Georgia: MillerEuropean Commission plans to open talks on Ukraine's EU membership this month: FTAccording to preliminary data, there were no casualties as a result of gas station explosionArmenia customs attaché to Russia: Upper Lars border checkpoint reopened after being closed for about 5 hoursFood safety inspectorate: Armenia fruit exports to Russia has increased at least twice compared to 2023iPhone 15 will receive updates in a shorter time than the flagships of Samsung and GoogleWe may respond in kind to Western nations that let Kyiv strike Russia with their missiles, PutinCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsArmenia border guard injured in mine blast in VoskeparWorld leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landingsRussia could use nuclear weapons if its sovereignty or territory was under threat, PutinBorrell invites Katz to discuss EU-Israel relationsAzerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson saysFrench police arrest Ukraine-Russia national with explosives near Paris airportFire breaks out at refinery in south Russia after drone attackFour pedestrian bridges built in disaster zone, car bridge under constructionRussia's Gazprom says it'll take it at least 10 years to recover gas salesWe are deeply troubled by the continued arrest of members of Azerbaijani civil society, MillerMacron pays tribute to French city destroyed by Normandy bombingsArmenian Prime Minister thanks Lithuanian counterpart for disaster overcome assistance50 Days until summer Olympics beginRuben Rubinyan and Michael Siebert discussed regional security issuesPrime Minister of Armenia and the President of Finland hold telephone conversationStubb, Pashinyan discuss regional dynamics in South CaucasusWest looking to foster ‘maidan’ in Georgia for October, GaluzinSome EU countries signal increased investments in Armenia - Minister of EconomyExploring the possibility of discovering life on exoplanets: ARMENPRESS exclusive with Michel MayorYerevan to host next meeting of Eurasian Intergovernmental CouncilPashinyan sent a condolence message to Putin over Artur Chilingarov's PassingBlinken announced entire comprehensive review of our policy with respect to Georgia, MillerJake Sullivan and Cagatay Kilic discuss Armenia-Azerbaijan peace processKylian Mbappe signs for Real MadridWe have considerable mutual understanding on several issues, Ararat Mirzoyan on Relations with TurkeyModi’s alliance wins majority in early India vote countOil Prices Down
Most Popular