Բայրամովն ու Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Iran![Բայրամովն ու Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել](/timthumb.php?src=disc/26-12-23/26bafdef2cffe5cae512c45fbff554ef.jpg&w=780)
Դեկտեմբերի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգի հարցերի, տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների շուրջ։
Նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային համագործակցության հարցեր։
![](banners/armflix.jpg)