Այն բանից հետո, երբ Լիոնելը եկավ այստեղ, իմ տան գինը աճել է 25 միլիոն դոլարով. Մեսսիի հարևան
SportԱմերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հարևան Պատրիկ Բեթ-Դեյվիդը պատմել է, որ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը կալվածք է գնել առողջարանային Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում՝ ծովափին, իր սեփական տան արժեքը աճել է 25 միլիոն դոլարով (22 միլիոն եվրո), գրում է Championat-ը:
«Ես իմ տունը գնեցի 20 միլիոն դոլարով (18 միլիոն եվրո), իսկ Մեսսիի գալուց հետո այն դարձավ 45 միլիոն դոլար (40 միլիոն եվրո): Այսպիսով, ես ավելացրեցի իմ կապիտալը 25 միլիոն դոլարով (22 միլիոն եվրո):
«Մեսսին տեղափոխվել է այս տարածք, և այժմ բոլորը ցանկանում են ապրել այստեղ։ Սա պարսպապատ տարածք է մեկ մուտքով։ Շատ ապահով տարածք է։ Այժմ, երբ Մեսսին այստեղ է, մարդիկ նավակներով գալիս են այստեղ՝ նրան տեսնելու ակնկալիքով»,- Պատրիկ Բեթ-Դեյվիդի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Մեսսին անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Ինտեր Մայամիին»: Այս ընթացքում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։