Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

«Նոր ուժերի» քաղաքական պլատֆորմը՝ միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության բարձրացման գրավական

Analytical

Երբ փորձում ենք հետեւել Հայաստանի Հանրապետության վարքագծին` վերջին հինգ ու կես տարիների պրիզմայով, ապա կանգնում ենք ահռելի մի գահավիժման փաստի առաջ: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության սուբյեկտից վերածվել է համաշխարհային քաղաքականության օբյեկտի: Պատճառը՝ գործող իշխանությունների վարած  անպատասխանատու և պատեհապաշտական արտաքին քաղաքականությունն է, որի արդյունքում ՀՀ իշխանություններին այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, Հայաստանի հետ կապված հարցերն այլեւս քննարկվում և լուծվում են բացառապես առանց Հայաստանի մասնակցության, իսկ ՀՀ իշխանությունները գնալով ավելի են հեղինակազրկվում միջազգային գլոբալ խաղացողների աչքերում։ Բերենք ասվածը ապացուցող ընդամենը մի քանի օրինակ։

1) Անհայտ կորած և գերեվարված հերոսների ծնողները հավաքվում են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ՝ ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակ՝ իրենց աջակցելու խնդրանքով, հասկանալով, որ ՀՀ իշխանությունները չունեն այնքան կամք, կշիռ և հեղինակություն, որպեսզի ի զորու լինեն բարձրաձայնելու և լուծում տալու այս ցավոտ խնդրին:

2) Դեռևս մինչ Արցախի հայաթափումը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը, իսկ ՀՀ որևէ պաշտոնատար անձ որեւէ կերպ չէր արձագանքում այդ հայտարարությանը։

3) Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է և քննարկում է Սյունիքի տարածքով ճանապարհեր/երկաթուղիներ կառուցելու նախագծեր՝ առանց հաշվի առնելու ՀՀ գործոնը:

4) Միջանցքի բացման հարցում Ադրբեջանի միջոցով Հայաստանի վրա հսկայական ճնշում է գործադրում նաև Թուրքիան, որը Ադրբեջանի և, առհասարակ, կենտրոնասիական թյուրքախոս բոլոր պետությունների հետ միջազգային մոտեցումներում ունի հասարաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և, իհարկե, ռազմա-անվտանգային համապարփակ և հավակնոտ օրակարգեր, որոնց իրագործման համար Արցախյան 2-րդ պատերազմում Հայաստանի կրած պարտությունը բացել է հնարավոր բոլոր դռները։

5) Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը մինչ այս պահը հավանության չի արժանացել և ոչ մի գլոբալ խաղացողի կողմից:

6) Արագությունը և հաճախանությունը, որով Փաշինյանը փոխում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը, Հայաստանն անվստահելի գործընկեր են դարձնում թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ–ի համար:

7) Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցրեց Փաշինյանի պատճառով՝ դառնալով իզգոյ մի կառույցում, որը հանդիսանում է ՀՀ անվտանգության միակ ռեալ երաշխավորը։

8) Այս իշխանություններն ընկակելի չեն նաև աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների՝ Իրանի և Չինաստանի համար: Եվ կրկին գործ ունենք արտաքին քաղաքականության մեջ դրսևորված դիլետանտիզմի հետ, երբ դիցուք՝ առանց հաշվի առնելու Իրանի գործոնը և այդ գործոնի կարևորությունը ՀՀ–ի համար՝ Փաշինյանը դեսպանություն էր բացում Իսրայելում կամ ռևերանսներ անում Արևմուտքին։  Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա արդյո՞ք Պեկինը կարող է լուրջ ընդունել այն գործիչներին, ովքեր սեփական ԱԺ ամբիոնից ծաղրի առարկա էին դարձնում չինական պատվաստանյութերը:

Օրինակները կարելի է անվերջ թվարկել: Ակնհայտ է, որ եթե գործող իշխանությունները շարունակեն իրենց տխրահռչակ  պաշտոնավարումը, իրավիճակը դառնալու է շատ ավելի նվաստացուցիչ Հայաստանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության իրավազորության ներքո միայն լինելու է մեր վճարած հարկերից հատկացվելիք պարգևավճաների չափի որոշումը։ 2020 թ. աղետաբեր պատերազմի հետևանքները և 2021 թ. մեկնարկած «խաղաղության օրակարգը» խեղել են մեր պետության սուբյեկտայնության հետագիծը միջազգային հարաբերություններում: Հայաստանը գործոն-սուբյեկտից դարձել է շահեր սպասարկող օբյեկտ: Քաղաքական որակապես նոր օրակարգը կարող է բերել միայն նոր քաղաքական ուժը և նոր լիդերները: Միայն այլընտրանքային՝ երրորդ ուժի իշխանության գալուց հետո հնարավոր կլինի ձեռնարկել քայլեր՝ Հայաստանը կրկին միջազգային հարաբերությունների սուբյեկտ դարձնելու, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից բխող քաղաքականություն վարելու ուղղությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular