Prime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacy Armenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperation Ararat Mirzoyan and Zhang Ming had private conversation Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Yemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sources Gevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha Sinha Actions of Georgian authorities endanger European future of Georgia: Miller World leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landings Borrell invites Katz to discuss EU-Israel relations Azerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson says 

2023 թվականին շուրջ 170%-ով ավելացել են ավարտված քրեական վարույթները․ ամփոփում

Right

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունն ամփոփել է իր մեկամյա գործունեության արդյունքները։

Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում նշված գլխավոր վարչությունում նախաձեռնվել է  968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։

Թվով 86 քրեական վարույթով  նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ 2022թ ընթացքում նման 36 քրեական վարույթի դիմաց: Կարճվել է 515 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 187-ի դիմաց: Այսինքն՝ նախաձեռնված քրեական վարույթների քանակը, նախորդող տարվա համեմատ, ավելացել է 63%-ով՝ էականորեն ավելացնելով վարչության քննիչների ծանրաբեռնվածությունը, սակայն այդ պայմաններում դատավարական ավարտ ունեցած  վարույթներն ավելացել են 169,5%-ով:

Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով 2023թ. ընթացքում  պետական բյուջե է վերականգնվել 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամ, որը, 2022թ համեմատ (23մլրդ. 185մլն. ՀՀ դրամ), ավելի է շուրջ 20%-ով: Ընդ որում՝ 2022թ միայն մեկ վարույթով է վերականգնումը կազմել շուրջ 19մլրդ. ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ 2023թ վերականգնվել է պետությանը պատճառված այնքան վնաս, որքան վերականգնվել է 2017-ից 2021 թվականներին միասին վերցրած։

Ընդհանուր առմամբ՝ գլխավոր վարչությունում քննվող տնտեսական բնույթի հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 240 անձի վերաբերյալ։

Քննված վարույթները վերաբերել են՝

  • Առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսային վճարներ չվճարելով ՀՀ տարածք մեծաքանակ, տարբեր տեսակի ապրանքների, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքերին,
  • Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակելի շենքերի կառուցապատման արդյունքում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերին,
  • Հանքարդյունահանման ոլորտում առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքերին,
  • Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եղանակով ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տարբեր դեպքերին,
  • Ֆինանսական բուրգ ստեղծելու և ղեկավարելու դեպքերին,
  • Փաստաթղթերի կեղծիք կատարելու եղանակով պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքերին,
  • Փողերի լվացման դեպքերին,
  • Թմրամիջոցների մաքսանենգությունների, որոշ դեպքերում` նաև ՀՀ տարածքով, որպես տարանցիկ ճանապարհ, արտահանման դեպքերին: 

    Էական արդյունքներ են ապահովվել հարկային պարտավորություններից խուսափելու հանցավոր սխեմաների բացահայտման առումով։ Մասնավորապես, վերականգնված՝ պետությանը պատճառված վնասից ավելի քան 8մլրդ. դրամը վերականգնվել է հատուկ էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առևտրային ծրագրի ապահովման միջոցով մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում նաև՝ մանրածախ առևտրի ցանցերում ներգրավված առևտրային կենտրոնների ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու բազմադրվագ դեպքերի, իսկ 7.5 մլրդ. ՀՀ դրամ գումարը՝ ավտոներկրման և իրացման /արտահանման/ գործունեությամբ զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ քննվող քրեական վարույթների շրջանակներում:

    Հարուցված քրեական վարույթներով գլխավոր վարչության քննիչների կողմից կայացվել են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներ։

    Միաժամանակ, սակայն, վարույթն իրականացնող մարմինը տնտեսական հանցագործությունների վերաբերյալ վարույթներով ձեռնպահ է մնացել ընկերությունների հաշիվների և դրամական միջոցների վրա արգելանք կիրառելու ընդգծված պրակտիկայից:

    Բացի այդ, իրականացվել է քրեաիրավական տիրույթում հայտնված տնտեսվարողների նկատմամբ, անհրաժեշտ հիմքերի առկայությամբ, խրախուսական նորմի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու մոտեցում, որոնք հետապնդել են տնտեսվարողների բնականոն գործունեությունը չխոչընդոտելու նպատակ։

    Այս պրակտիկայի արդյունավետության և տնտեսվարողների հետագա հարկային վարքագծի գնահատման նպատակով ՀՀ քննչական կոմիտեում իրականացված ուսումնասիրությունը փաստել է, որ նշյալ սուբյեկտների կողմից հիմնականում դրսևորվել է շրջանառության էական ավելացում և օրինապահ հարկային վարքագիծ, ինչպես նաև չեն արձանագրվել կրկնահանցագործության դեպքեր: 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Record 13 million to sit ‘world’s toughest’ college entrance examPrime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacyPrime Minister visited Alaverdi's Sanahin station district and talked with residentsJLo ready to sacrifice everything to save marriage to Ben AffleckTraffic on Marts village road restored: Nikol PashinyanLuxurious evening for the super rich: $65k for trip aboard yacht, with rare LOUIS XIII brandy, Petrossian CaviarNikol Pashinyan visited Lori ProvinceAttack on Prime Minister of DenmarkParis will train 4,500 soldiers of armed forces of Ukraine: MacronOil Prices Down Apple has new policy: Broken iPhone and Apple Watch screens will no longer be replaced free of charge under warrantyUS Assistant Secretary of State to visit ArmeniaArmenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperationArmenian Foreign Minister meets SCO Secretary-GeneralWhen peace treaty is signed, meaning of Minsk Group is lost: Alen SimonyanThere is real race between countries to strengthen sovereignty: PutinArarat Mirzoyan and Zhang Ming had private conversationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsYerevan State University and Ucom signed a Memorandum of CooperationBiden pledges support for Ukraine as he meets with Zelenskiy in ParisYemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sourcesUkraine has right to strike targets in Russia: StoltenbergSunak admits it was a 'mistake' to leave D-Day commemorations earlyEuropean Commission recommended starting negotiations with Ukraine and Moldova on EU membershipBTA. Contact Group Will Discuss Funding Across University SpecialtiesGevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha SinhaOverchuk and Mustafaev discussed issues related to economic cooperationIsrael's Netanyahu to address U.S. Congress on July 24UN General Assembly elected five non-permanent members of Security Council for next two yearsActions of Georgian authorities endanger European future of Georgia: MillerEuropean Commission plans to open talks on Ukraine's EU membership this month: FTAccording to preliminary data, there were no casualties as a result of gas station explosionArmenia customs attaché to Russia: Upper Lars border checkpoint reopened after being closed for about 5 hoursFood safety inspectorate: Armenia fruit exports to Russia has increased at least twice compared to 2023iPhone 15 will receive updates in a shorter time than the flagships of Samsung and GoogleWe may respond in kind to Western nations that let Kyiv strike Russia with their missiles, PutinCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsArmenia border guard injured in mine blast in VoskeparWorld leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landingsRussia could use nuclear weapons if its sovereignty or territory was under threat, PutinBorrell invites Katz to discuss EU-Israel relationsAzerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson saysFrench police arrest Ukraine-Russia national with explosives near Paris airportFire breaks out at refinery in south Russia after drone attackFour pedestrian bridges built in disaster zone, car bridge under constructionRussia's Gazprom says it'll take it at least 10 years to recover gas salesWe are deeply troubled by the continued arrest of members of Azerbaijani civil society, MillerMacron pays tribute to French city destroyed by Normandy bombingsArmenian Prime Minister thanks Lithuanian counterpart for disaster overcome assistance50 Days until summer Olympics begin
Most Popular