Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Գործադիրը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում

Political

Գործադիրը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ եւ ենթակա են հարկման եկամտային հարկով: Խրախուսելու համար առեւտրային կազմակերպություններում վերաներդրումների կատարումը եւ կապիտալացման մակարդակի բարձրացումը մի կողմից եւ մյուս կողմից բիզնեսի գծով հարկերը պահպանելու համար հնարավորինս մրցունակ մակարդակում գործուն հնարավորություն է ստեղծվել, որ կազմակերպությունների շահաբաժին ստացող մասնակիցները շահաբաժնից պահված եկամտային հարկի վերադարձի հնարավորություն ունենան այն պարագայում, երբ առնվազն հարկի չափով կատարում են վերաներդրումներ:

Արման Պողոսյանի տեղեկացմամբ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ համակարգից ոչ միշտ են օգտվում այնպիսի կազմակերպությունների բաժնետերեր ու մասնակիցներ, որոնք բնութագրվում են կարգապահության անհրաժեշտ մակարդակով: Այս տրամաբանությամբ առաջարկվում է շահաբաժնից պահված եկամտային հարկը հետ ստանալու հնարավորություն ընձեռել միայն այն կազմակերպությունների բաժնետերերին կամ մասնակիցներին, որոնք ունեն հարկային կարգապահության բարձր մակարդակ (այդ հարկը հետ ստանալու դիմումի ներկայացման եւ դրան նախորդող հարկային տարվա ընթացքում չեն ունեցել այս նախագծով առաջարկվող իրավախախտումները): Դրանք վերաբերում են ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելուն, աշխատողի` աշխատանքի ընդունումն օրենսդրորեն չձեւակերպելուն, լիցենզավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակներն առանց լիցենզիայի ծանուցման թույլտվության իրականացնելուն, անապրանք փաստաթղթեր դուրս գրելուն, առաքվող կամ տեղափոխվող փաստաթղթերն առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերով չապահովելուն: «Օրենքում կա կարեւոր նկատառում այն մասին, որ այս իրավախախտումները կամ դրանց հիքմում դրված վարչական կամ ստուգման ակտերն անբողոքարկելի դարձած լինեն: Այսինքն` եթե տնտեսավարողը համաձայն չէ այդ ստուգման կամ վարչական ակտով նկարագրված իրավախախտման հիմքերի հետ ու բողոքարկել, վիճարկել է այդ ակտը, ապա անկախ այն հանգամանքից, որ այդ ակտը կարող է բողոքարկման ավարտին թողնվել ուժի մեջ, եթե այդ ընթացքում մասնակիցը հասցրել է հետ ստանալ շահաբաժնից ստացած եկամտային հարկը, ապա այն վերականգնման ենթակա չէ»,- պարզաբանել է Ֆինանսների փոխնախարարը: Նա հավելել է, որ նախագիծը տեւական ժամանակ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացվել է լրամշակված տարբերակը: Այդ քննարկումներն այժմ էլ շարունակվում են:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին ի պատասխան` Արման Պողոսյանը մանրամասնել է արտոնության շրջանակը: Ըստ նրա` այս միջամտությունը պետք է ընկալվի պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների տրամաբանության մեջ. պետությունն օժանդակում է ներդրողին, վերջինս էլ հանձնառու պետք է լինի կարգապահ վարքագիծ դրսեւորել: Փոխնախարարը տեղեկացրել է. «Այս տարիների ընթացքում, եթե 2017-2018 թվականներին շարունակաբար նայելու լինենք, շահաբաժիններից հավաքագրվել է շուրջ 66-67 մլրդ դրամ եկամտային հարկ, որի 55 տոկոսը` մոտավորապես 35 մլրդ դրամը, վերադարձվել է այս համակարգի ներքո: Շահառուների թվաքանակը տարեցտարի փոփոխվում է, բայց շուրջ 4500-5000 մասնակցի մասին է խոսքը: Վճարված հարկի շուրջ 55 տոկոսը վերադարձվում է այս 4500-5000 մասնակցին»: Նա ընդգծել է, որ շատերի մոտ կան ՀԴՄ-ների շահագործման, աշխատողի` աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցելու դեպքեր: «Մենք լիահույս ենք, որ եթե վերջնական ընդունվի նախագիծն այդ խախտումների ներառմամբ, ապա նաեւ նրանց վարքագիծը կփոխվի»,- փաստել է զեկուցողը:

Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ հանձնաժողովում մի քանի հայեցակարգային կետերի շուրջ եկել են համաձայնության: Ըստ նրա` այս հնարավորությունից օգտվող ընկերություններին ավելի կարգապահ դարձնելու եւ հարկային խախտումներ թույլ չտալու համար պետք է չափանիշները հստակ լինեն եւ այնպես չլինի, որ ստուգման ենթարկվող բոլոր ընկերություններն ընկնեն այս սահմանափակումների տակ: «Այսինքն` այնպիսի պայմաններ դրված չլինեն, որ տասից մեկը կարողանա օգտվել այս համակարգից: Դրա համար առաջին ընթերցումից հետո իրավախախտումների մասով փոփոխություն ենք արել, թողել ենք միայն կոպիտ խախտումները: Այս մասով քննարկումները կշարունակվեն»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

Կվերանայվեն որոշ դեպքերում ոչ միտումնավոր կամ անփութության հետեւանք հանդիսացող խախտումները: «Պետք է հստակ լինի` եթե օրենքով սահմանված չափանիշները չեն բավարարվում, ապա դա պետք է վկայի այն մասին, որ այդ ընկերությունը բարեխիղճ տնտեսավարող չէ»,- ասել է Բաբկեն Թունյանը: Նրա գնահատմամբ նախագիծը չպետք է հետադարձ ուժ ունենա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular